Լրահոս
Օրվա լրահոսը

Հետնամուտքից «փախչող» պաշտոնյաները (Տեսանյութ)

Նոյեմբեր 01,2012 18:33

Այսօր կառավարության հերթական նիստն էր ու  կառավարության շենքի առջեւ այսօր էլ ցուցարարների  պակաս չկար:  Ցուցարարներից շատերը ամեն հինգշաբթի երազում են «բռնացնել» անշարժ գույքի եւ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին, ում այդպես էլ չեն հանդիպում:

Aravot.am-ը այսօր կառավարության հետնամուտքը նախընտրող գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվեց՝ ինչու են խուսափում գլխավոր մուտքով ներս մտնելուց: Պարոն Զախարյանը այս հարցին չպատասխանեց:

Իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց՝ իրեն հետնամուտքից ներս մտնելն  ավելի հարմար է :

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ պարզաբանեց, թե հետնամուտքում գործ ունի:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու պետեկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանն ընդհանրապես չբացատրեցին: 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930