«Ադրբեջանի և նրա նողկալի նախագահ Իլհամ Ալիևի նավթատնտեսության հնարավոր դադարեցումը հասկանալի է: Ի վերջո ածխաջրածնով հարուստ պետությունը ողողված է փողով, ու իշխանությունը ձգտում է այն օգտագործել սեփական շահերի համար», – գրված է անգլիական «Ինդիփենդենթ» թերթի խմբագրականում:
Թերթը քննադատում է արքայազն Էնդրյուին՝ Ադրբեջանին աջակցելու համար :
«Սկզբում նա (արքայազն Էնդրյուն) մի քանի անգամ մեկնեց այդ երկիրը (Ադրբեջան) որպես Մեծ Բրիտանիայի առևտրի ներկայացուցիչ և «սերտ ընկերական» հարաբերություններ ցուցաբերեց Ալիևին: Հիմա պարզվում է, որ Մեծ Բրիտանիայի չորրորդ թագաժառանգը Բուքինգհեմյան պալատում հանդիպել է Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանի հետ: Նման նախապատվությունն անընդունելի է ցանկացած դեպքում: Երբ հարցը վերաբերվում է Ադրբեջանին, դա նաև ամոթալի է», – ասված է խմբագրականում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև