Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամուսնացած զույգերի շրջանում մահացելիության աստիճանը 15-20%-ով քիչ է . Փաստեր ամուսնության մասին

Նոյեմբեր 01,2012 18:02

Հին Հռոմում օրենք կար. մարդկիկ պարտադիր պետք է ամուսնանային, իսկ միայնակների համար պատիժ էր նախատեսված: Օրենքը ընդունվել էր Ագուստինոս կայսեր օրոք: Այժմ այսպիսի օրենքներ չեն գործում, սակայն առկա է բնության օրենքը . մարդիկ սիրահարվում են, երկար ժամանակ շփվում և ի վերջո, եթե ամեն ինչ լավ է լինում, ամուսնանում են: «Տղամարդկանց համար ամուսնության հարցում ամենակարևորը վստահությունը, ուշադրությունն ու սերն են, իսկ կանանց համար՝ ներդաշնակությունը և ինտելեկտուալ համատեղելիությունը»,-ասում է հոգեբան Աննի Հովհաննիսայանն ու հավելում ՝ կանայք ավելի արագ են որոշում ամուսնանալ, երբ հանդիպում են իրենց ընտրյալին, սակայն նրանք ավելի շուտ են հոգնում ամուսնությունից՝ հիասթափվելով մի շարք պատճառներից:
Կարդիֆ համալսարանի բժշկական բաժնի գիտնականները ապացուցել են, որ ամուսնությունը երկարացնում է կյանքը, այսինքն՝ ամուսնացած մարդիկ ավելի երկար են ապրում, քանի որ ամուսնությունը բարելավում է ֆիզիկական և հոգեկան առողջությունը: Ամուսնացած զույգերի շրջանում մահացելիության աստիճանը 15-20%-ով քիչ է, քան չամուսնացածների: Նշենք նաև, որ ամուսնացած մարդիկ 4 անգամ ավելի շատ են գումար խնայում: «Ամուսիներն արդեն մտածում են իրենց երեխաների մասին, նրանց ուսման տալու, հագուստներ գնելու և այլ խնդիրների մասին: Անձամբ ես ինձ որոշ բաներից զրկում եմ, որպեսզի երեխաներս ոչնչի կարիք չունենան»,-ասում է 40-ամյա տիկին Հեղինեն: Իսկ հոգեբանը նշում է. «Համատեղ կյանքում մարդիկ սովորաբար ավելի պարտաճանաչ, պատասխանատու և հեռանկարային են դառնում, կարևոր չէ՝ երեխա ունե՞ն, թե՝ ոչ, նրանք մտածում են վաղվա օրվա մասին, ինչը, անշուշտ, ողջունելի է, եթե, իհարկե, դա ժլատության չի վերածվում»,-ասում է նա: Ա. Հովհաննիսյանը նաև նշում է, որ ինչպես ամուսնությունից առաջ, այնպես էլ ամուսնական կյանքում համբույրներն ու գգվանքները մեծ դեր են խաղում զույգերի հարաբերությունների հարցում. «Կնոջ համար համբույրներն ու գրկախառնություններն ավելի կարևոր են, քան սեռական հարաբերությունները»,-ասում է նա:
Ըստ ամերիկացի գիտնականների, տղամարդիկ, ովքեր առավոտյան համբուրում են իրենց կանանց հինգ տարի ավել են ապրում, քան նրանք, ովքեր դա չեն անում:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930