Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանի դեմ գործը կվերսկսվի

Նոյեմբեր 01,2012 17:45

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը հրապարակեց Հմայակ Հովհաննիսյանի դեմ Սենիկ Ջուլհակյանի հայցով դատական ակտը:

Հայցվոր Ս.Ջուլհակյանն իրեն հասցված վիրավորանքի ու զրպարտության համար պահանջել էր, որպեսզի Հմայակ Հովհաննիսյանը հրապարակային ներողություն խնդրի եւ զրպարտչական տեղեկությունները հերքի:

Այս գործով ինքնուրույն պահանջ չներկայացնող կողմ էին ճանաչվել մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես՝ «Հրապարակը», «Մուլտի Մեդիա Թիվին», «Արմենիա» հեռուստաընկերությունը, «Հայելի»  ակումբը, lurer.com-ը, «Հենարան» ակումբն ու «Դիալոգ» վերլուծական կենտրոնը:

Հմայակ Հովհաննիսյանը Սենիկ Ջուլհակյանի մասին ասել էր.«Դա մաշեննիկ է, որեւէ սեփականություն չունի: Իրեն ձեւացնում է լուրջ բիզնեսմեն, այնինչ, ոչ մի բաժնետոմս չունի, ընդամենը ֆիրմայի առեւտրային ներկայացուցիչ է Սուրգուտ քաղաքում եւ զբաղվում է լյուստրաների վաճառքով», «ՀայՀիդրոնախագիծ» ինստիտուտի տարածքն օտարվել է մի կասկածելի անձնավորության», «մաշեննիկի», որը պատրաստվում է իր ձեռքից խլել միության տարածքը»:

Դատարանը վիրավորական էր համարել նաեւ «Նա անհաջող ավանտյուրիստ է, ով վտանգ է ներկայացնում», «չակերտավոր բարերար», եւ նման մի շարք արտահայտությունները:

Այսօր սպասվում էր, որ պետք է հրապարակվի դատական ակտը, մինչդեռ դատարանը որոշում ընդունեց հայցի քննությունը վերսկսելու մասին: Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 15-ին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930