Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունել են ավելի էժան, քիչ տեսակների խաղող, փողի մի մասն էլ դեռ չեն տվել

Նոյեմբեր 01,2012 17:46

Ըստ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության՝ Տավուշի մարզում  գինու եւ  կոնյակի  գործարաններն այս տարի ընդհանուր առմամբ ընդունել  են 7426 տոննա խաղող:  Ըստ նույն աղբյուրի՝ «Իջեւանի գինու , կոնյակի գործարան» ԲԲԸ-ն մթերել է  706 տոննա խաղող:  Նշենք, որ այդ գործարանն ընդունել է միայն սեւ  խաղող:  Այդ պատճառով իջեւանցի խաղողագործները  ստիպված էին հավելյալ ծախսեր կատարելով՝   հանձնելու համար խաղողը  տեղափոխել  Բերդի  եւ  Նոյեմբերյանի տարածաշրջաններ:

« Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ԲԲԸ  գինեգործ  Ռոբերտ Իսկանդարյանն  ասաց, որ  ընդունել են միայն  իրենց ընկերությանը  պատկանող, Բաղրամյանում գտնվող այգիների  սպիտակ խաղողը: Նա չցանկացավ պատասխանել,  թե ինչո՞ւ միայն իրենց  ընկերության այգիների  սպիտակ խաղողն են ընդունել: Գործարանի տնօրեն Ատոմ Եգորյանն ասաց,  որ այդ պահին իրեն համար չէ մեր հարցերին պատասխանել: Իջեւանի գինու, կոնյակի  գործարանը մթերված  բերքի  համար մինչ այժմ  խաղողատերերի մի մասին է վճարել:  Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով՝ «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ Դեբեդավանի մասնաճյուղն  այս տարի  ընդունել է 1400 տոննա խաղող:  Սակայն գործարանից տեղեկացանք, որ ընդունել են շուրջ 1000 տոննա խաղող , որի  գումարի մի մասը վճարվել է,  մնացածը  կվճարվի մեկ ամսվա ընթաղքում:

Ըստ Տավուշի մարզպետարանի՝ «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ Բերդի մասնաճյուղն ընդունել է 3000 տոննա խաղող:  Ընկերության Բերդի մասնաճյուղի տնօրեն Գարիկ Վարդանյանը հայտնեց, որ  իրենք ընդունել են 2946 տոննա 500 կգ խաղող, որի  գումարները վճարվել  են: Սակայն այդտեղ ընդունել են միայն  կոնյակի արտադրության համար պիտանի «Ռիկացիտելի» եւ «Բանանց» սորտերի խաղող:

Հանրապետության այլ մարզերում խաղողն ընդունվել է կիլոգրամը 140 դրամով,   շաքարայնության ավելի բարձր տոկոս ունեցող Տավուշի մարզի  խաղողը վերամշակող  5  գործարաններն ընդունել են 130 դրամով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930