Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյան. «Եթե Հերմինեն օլիմպիադային իմ նախապատրաստվելուն չխանգարեց, այլեւս երբեք չի խանգարի»

Նոյեմբեր 01,2012 17:26

Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի օլիմպիական խաղերի ավարտից հետո` օգոստոս ամսին, ամուսնացել է Հերմինեի հետ, որը սովորում է ԵՊՀ –ի ռոմանոգերմանական ֆակուլտետում: Սակայն օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը Գերմանիա` Բունդեսլիգայի ակումբային առաջնություն, մեկնում է առանց նրա: Aravot.am-ի հարցին, թե Հերմինեին հետը չի տանում, որպեսզի չխանգարի՞, օլիմպիական արծաթե մեդալակիրը պատասխանեց. «Ոչ: Նա ուսանող է եւ չի կարող երկար ժամանակ դասերից բացակայել: Այ, երբ մրցելույթներս Գերմանիայում ավարտեմ, միասին որեւէ տեղ կգնանք: Իսկ ինչ վերաբերում է խանգարելուն, ասեմ. եթե Հերմինեն Լոնդոնի օլիմպիական խաղերին իմ նախապատրաստվելուն չխանգարեց, կյանքում այլեւս երբեք այդ բանն անել չի կարող եւ չի էլ անի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930