Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը անգլերենով գովազդեց իր գարեջուրը ԱՄՆ դեսպանի մոտ

Նոյեմբեր 01,2012 17:22

Այսօր Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ ծանոթանալու և Հայաստանում անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառմանը մասնակցելու նպատակով  Գյումրիում էին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի Միացյալ թագավորության  դեսպան տիկին Քեթրին Լիչը: Նրանք պարոն Բալասանյանին  հյուրընկալվեցին հերթափոխով:Վաղ առավոտյան  Գյումրու քաղաքապետարան  էր շտապել ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ով բավականին խորությամբ հետաքրքրվեց պարոն Բալասանյանի  անձով ու  ծրագրերով: Դիվանագետը , լսելով քաղաքապետի` Գյումրին տուրիզմի գոտի դարձնելու, ներդրողներին հարկային արտոնություններ շնորհելու, այսպիսով աշխատատեղերի ստեղծմանը  խթանելու, արտագաղթը կանխելու, ինչպես նաև   որոշ նախարարություններ երկրորդ քաղաք տեղափոխելու մտադրության մասին, ակնարկեց, որ նորընտիր քաղաքապետը հաջողության կհասնի, եթե նրա թիմը բաց ու թափանցիկ լինի: «Ես համամիտ եմ ձեզ հետ, և որոշել եմ իմ գործունեության թափանցիկությունն  ապահովելու համար մի մեծ տաբլո փակցնել քաղաքապետարանի շենքի ճակատին ու սրանով հրապարակում անցնող-դարձողներին, մեր բոլոր քաղաքացիներին ցույց տալ, թե ի՞նչ արեցինք, ի՞նչ ծախսեցինք, ի՞նչ է կատարվում», -խոստացավ  Սամվել Բալասանյանը:

Մեկ ու կես ժամ տևած զրույցի ընթացքում, երբ  խոսք ընկավ «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարանից, ու պարոն Բալասանյանը այն ներկայացրեց որպես պատմամշակութային եզակի կառույց, դեսպան Հեֆերնը տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում է ընթրիքին համտեսել գարեջուրը: Պարոն Բալասանյանը, սա հենց անգլերեն տարբերակով, առանց թարգմանության  լսելով, այնպես ոգևորվեց, որ սկսեց անգլերեն գովել իր գարեջուրը: «It is good beer»,- ասաց Սամվել Բալասանյանը` հավելելով, որ ինքը կզգուշացնի, որպեսզի դեսպանին ուղեկցեն մառան ու նա այնտեղից համտեսի ու հասկանա, թե ինչ գարեջուր է իր արտադրածը:

Գյումրու քաղաքապետի ու ԱՄՆ դեսպանի քննարկած թեմաների շուրջ առավել մանրամասն  ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտում»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930