Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը նոյեմբերի 7-ին մեկնում է Գերմանիա` «KSV Aalen»-ի կազմում մասնակցելու Բունդեսլիգայի ակումբային առաջնությանը:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Արսենն ասաց. «Արդեն 4-րդ տարին է, ինչ պայմանագրով հանդես եմ գալիս այդ ակումբում, որի կազմում 2010 թվականին նվաճել եմ Գերմանիայի չեմպիոնի կոչումը: Այդ ընթացքում Գերմանիայի մրցագորգում անցկացրել եմ 24 գոտեմարտ, որոնցից 5-ը` 86 կգ քաշային կարգում, եւ ոչ մի պարտություն չեմ կրել: Այնպես որ, կարելի է ասել` ակումբի առաջատար ըմբիշներից եմ եւ «KSV Aalen»-ն էլ ինձնից դժգոհ չէ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ