Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ներկայացվել է նոր՝ www.iyerevan.am կայքը

Նոյեմբեր 01,2012 16:34

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի, արտաքին ձևավորման և գովազդի վարչությունների պետերը, <<Երևանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն>> ՊՓԲԸ տնօրենն ու ՄԱԿ-ի  Զարգացման Ծրագրի համայնքային զարգացման ծրագրի համակարգողը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի  www.iyerevan.am կայքը: Ընդգծելով, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից մշտապես կարևորվում է մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավումն ու քաղաքացիների մասնակցության ապահովումը քաղաքի կառավարման գործում` կայքի հեղինակները ներկայացնելով այն նշել են, որ առաձնացված տարբեր բաժիններով յուրաքանչյուր ոք, ցանկության դեպքում,  կարող է իր մասնակցությունն ունենալ քաղաքապետարանի կողմից Երևանի բարերկարգման և արտաքին տեսքի ձևավորմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու քննարկմանը, բարձրացնել հարցեր՝  ներկայացնելով դրանց լուծման սեփական տարբերակը: Առաջարկություններ անելու համար քաղաքացին պետք է գրանցվի համակարգում կամ օգտագորրծի Facebook սոցիալական ցանցի իր գրանցումը:

iyerevan.am-ում քաղաքացիները կարող են մասնակցել նաև քննարկումների, ծանոթանալ ընթացիկ և իրականացված ծրագրերին: Կայքի միջոցով նաև հայտարարվելու են բաց մրցույթներ:

<<Նոյեմբերի 15-ից փետրվարի 1-ը բոլոր շահագրգիռ անձինք և կազմակերպությունները կարող են մասնակցել <<Երևան քաղաքի արտաքին ձևավորման հայեցակարգ>>-ի մշակմանը և ներկայացնել առաջարկություններ: Քաղաքացիներին կողմից առավել շատ հավանության արժանացած առաջարկները կքննարկվեն Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և կյանքի կկոչվեն։ Բացի այդ, նախատեսում ենք նաև Երևան քաղաքի գովազդային հայեցակարգի մշակման և մայրաքաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մրցույթներ>>,-նշել է Երևանի քաղաքապետքարանի աշխատակազմի արտաքին ձևավորման  և գովազդի վարչության պետը:

Կայքը նաև հնարավորություն է ընձեռում տեղեկանալ քաղաքային տնտեսության բարելավմանը, կրթական, մշակութային, սոցիալական և այլ խնդիրների լուծմանն ուղղված նախագծերին և, նվիրատվությունների միջոցով, աջակցել դրանց իրագործմանը՝ սեփական ներդրումն ունենալով Երևանի համաչափ զարգացման գործում:

Ծրագիրն, ի դեպ, Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի համագորխակցության հերթական արդյունքն է և իրականացվել է ՄԱԿ-ի  Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ՝ <<Գեղեցիկ Երևան>>  ծրագրի շրջանակում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930