Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի դատավարությունը սկսվել է

Նոյեմբեր 01,2012 16:33

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ քիչ առաջ սկսվեց քաղաքացի Դավիթ Սանասարյանն ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի գործով նախնական դատական նիստը:

Դ. Սանասարյանը իր բարի համբավի, պատվի,  արժանապատվության եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման մասին հայց է ներկայացրել եւ պահանջում է հրապարակայնորեն հերքել ֆրանսիական ամսագրում Դ. Սանասարյանի մասին հայտարարությունները: Ռ. Հայրապետյանի ներկայացուցիչներ Կարեն Պետրոսյանն   ու Սայադ Բադալյանը  առարկություն  ներկայացրին հայցվորի ներկայացուցիչ Մհեր Արշակյանի վերաբերյալ: Նրանք դատարանին տեղեկացրին, որ հայցվորի ներկայացուցիչը եւս երկու հայց է ներկայացրել դատարան, որոնք ընդունվել են վարույթ: Նշենք, որ խոսքը վերաբերում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի եւ Գարեգին Չուգասզյանի հայցերին: Նրանք եւս նույն հայցով դատարան են դիմել ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի: Դատարանը 15 րոպե ժամանակ տրամադրեց,  որ պարոն Հայրապետյանի ներկայացուցիչները առարկությունը ներկայացնեն գրավոր: Ընդմիջումից հետո հայցվորի ներկայացուցիչը դատարանից  30 րոպե խնդրեց  առարկությունն  ուսումնասիրելու եւ իր կարծիքը ներկայացնելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930