Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սաֆարյան. «Doing business 2013» զեկույցում Հայաստանի առաջընթացը կարեւոր է երկրի իմիջի համար»

Նոյեմբեր 01,2012 16:26

Համաշխարհային բանկի «Doing business 2013» զեկույցը, որտեղ Հայաստանը 18 կետով առաջ է գնացել, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով՝ անկողմնակալ է, եւ արձանագրած ցուցանիշը մեր երկրի իմիջի համար շատ կարեւոր է:

Այսօր «Հենարան» ակումբում պարոն Սաֆարյանն ասաց, որ բացի երկրի իմիջի կարեւորությունից, անհրաժեշտ է անդրադառնալ առարկայական

խնդիրների լուծմանը:  «Այդ հարցումներն արվում են պետական խողովակներին, չգիտեմ՝ այդ հարցումների մեխանիզմները մասնավորին հասնո՞ւմ են, իրենք իրենց մեթոդոլոգիան ունեն, ինձ, որպես հասարկական կազմակերպություն, երբեք չեն զանգել: Լավ է, որ նման ցուցանիշներ են արձանագրում, եւ մի մոռացեք, որ մեր երկիրը քաղաքական խնդիրներ է հետապնդում տարածաշրջանում, եւ տարածաշրջանային երկրների նկատմամբ ունեցած այդպիսի առավելությունները կարող են տրամադրող լինել այն գործարարների համար, ովքեր ցանկանում են այստեղ ներդրումներ կատարել»,-ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահը:

Պարոն Սաֆարյանի խոսքերով` «Doing business 2013» զեկույցում Հայաստանի լավ ցուցանիշն ուրախացնում է, բայց չի գոհացնում, բացի այդ, բացի երկրի իմիջի կարեւորությունից, անհրաժեշտ է անդրադառնալ առարկայական խնդիրների լուծմանը:

Մեր երկրի իմիջի  իմաստով շատ կարեւոր է, բայց այդ կարեւորությունից պիտի իջնեն առարկայական խնդիրներին, այսինքն՝ ռեալ աշխատատեղերի ռեալ ավելացմանը եւ աշխատավարձերի բարձրացմանը. «Միջին աշխատավարձը 118 հազար դրամ է, իսկ սա այն ցուցանիշը չէ, որ կարողանա ապահովել մեր կենսամարկադակը կամ սպառողական զամբյուղը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930