Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիգերիայի «նախագահի թեկնածուի» որդիները «քցել» էին հային

Նոյեմբեր 01,2012 16:24

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Գագիկ Սարգսյանի նախագահությամբ (մեղադրողներ՝ Հմայակ Հակոբյանի, Արսեն Արսենյանի մասնակցությամբ) ավարտել է Ֆորտունատ Իկեմսինաչի Նվաիգվեի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Վերջինի վերաքննիչ բողոքի քննությունն էր այսօր ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում:

Այս տարվա սեպտեմբերի 24-ին Արտաշատում լսվել էր Նիգերիայի հանրապետության քաղաքացու գործը:

Ֆորտունատ Իկեմսինաչի Նվաիգվեին  հունիսի 8-ին ձերբակալվել է:

Ըստ գործի նյութերի, հունիսի 11-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հուլիսի 24-ին Արարատի մարզի դատախազի տեղակալ Հ. Հակոբյանի որոշմամբ փոփոխվել է Ֆորտունատ Իկեմսինաչի Նվաիգվեի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մասիսի քննչական բաժանմունքում (քննիչ՝ Պ. Եղիազարյան) հունիսի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 44107212 քրեական գործը՝ Ֆորտունատ Իկեմսինաչի Նվաիգվեի և ոմն Ռոզիի կողմից Անդրանիկ Դանոյանից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 3. 609. 822 ՀՀ դրամին համարժեք 9.000 ԱՄՆ դոլար հափշտակելու դեպքի առթիվ:

Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930