Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սատանիստը՝ նժդեհականին. «Գոռ Թամազյանը պաշտպանում է կղերականությունը»

Նոյեմբեր 01,2012 16:08

Այսօր «Մեկ ազգ» դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանը հայտարարեց, որ սատանիստ Բայանդուր Պողոսյանը վիրավորել է իրեն, զրպարտել, ֆեյսբուքյան «Անտի մեկ ազգ» էջի միջոցով: Aravot.am-ի հետ զրույցում Բայանդուր Պողոսյանը մեկնաբանեց Թամազյանի հայտարարությունը. «Դրա հետ կապված ասեմ, որ գործ է հարուցված եւ արդեն 2 դատական նիստ է տեղի ունեցել, ու ինքը իրավունք չունի ինչ-որ մեկին մեղադրել, քանի դեռ դատարանը վճիռ դեռ չի կայացրել»:

Թամազյանի պնդմանն էլ պատասխանելով, որ «Անտի մեկ ազգ»  էջը բացվել եւ ղեկավարվում է սատանիստի կողմից ու այն պետք է լուծարել, Պողոսյանը նշեց. «Այդ կապակցությամբ իրենք որեւէ պահանջ ներկայացնելու իրավունք չունեն: Ես այդ էջում կրտսեր ադմինիստրատոր եմ, իսկ թե ով է հիմնադիրը՝  չեմ ճանաչում, քանի որ ադմինիստրացիայի հայտարարություններն անանուն են լինում:  Ես չեմ կարող ստեղծած լինել այդ էջը, մի պարզ պատճառով, այն ստեղծվել է 2010 թվականի դեկտեմբերին, իսկ ես նրան միացել՝ 2011 թվականի սեպտեմբերին: Այդ մասին ասել եմ նաեւ դատական նիստի ժամանակ»:

Անդրադառնալով «Անտի մեկ ազգի» մյուս ադմինիստրատոր Սեւակ Կիրակոսյանին, որը, ըստ Գոռ Թամազյանի, Հայ առաքելական եկեղեցին զրպարտել է, նրա գործունեությունը որակել որպես ազգադավ գործունեություն՝ Պողոսյանն ասաց. «Նախ եւ առաջ Գոռը եզրահանգումներ է անում, Սեւակ Կիրակոսյանը Հայ առաքելական եկեղեցին վիրավորող հայտարարություն չի արել: Ընդհանուր առմամբ խոսել է կղերականության բարքերի դեմ, խոսել այն մասին, որ Գոռը ոչ թե պաշտպանում է իրական հավատը կամ իրական եկեղեցուն, այլ կղերականությանը, որը տարբեր չարաշահումներ է անում ու ինչպես ասում են՝ հավատի անունը գցում մարդկանց աչքերում: Սեւակ Կիրակոսյանը խոսել է ըստ փաստերի, մեջբերելով տարբեր թերացումներ կղերականության ու դա ոչ մի կերպ չի կարելի համարել եկեղեցու նկատմամբ վիրավորանք, եթե, իհարկե, եկեղեցին չի համարում, որ, ասենք, Մովսես Խորենացուն հալածող մարդիկ իրականում ճիշտ են վարվել: Չեմ կարծում, որ նման տեսանկյուն կարող է արտահայտել Հայ առաքելական եկեղեցու որեւէ հետեւորդ: Չեմ ցանկանում խոսել Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների անունից, որովհետեւ հետեւորդ չեմ, բայց չեմ էլ կարծում, որ  նրանք կարդարացնեն Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Ղազար Փարպեցու, Կոմիտասի  եւ այլ մտավորականների նկատմամբ հալածանքներ իրականացրած մարդկանց, որոնք չարաշահումներ էին անում՝ իրականացնելով հետապնդումներ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930