Երեկ ճարտարապետ Լեւոն Իգիթյանը Aravot.am-ին ասել էր, որ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը ճարտարապետի դիպլոմը գրպանում այգեպան է ու նրա ճարտարապետական որակները կասկածի տակ էր առել:
Ս. Պետրոսյանն անդրադառնալով իր վերաբերյալ Իգիթյանի գնահատականներին, մեզ փոխանցեց. «Ի պատասխան կարող եմ ասել՝ կհանդիպենք դատարանում, Լևո՛ն։ Ուղղակի առաջարկում եմ այդ անձնավորությանը իր մեղքերը չմեծացնել ու դադարեցնել անտեղի, սուտ ու վարկաբեկիչ հայտարարություններ անել։ Միևնույնն է, դրանք հերքվելու են դատարանում. ուղղակի ինչի՞ն է պետք, որ սրանք գումարվում են նախկինում արված հայտարարություններին։ Իսկ նյութում արտահայտված՝ մնացած իմ հաջողության հասնելու գաղտնիքների կամ այլ անձնական նախասիրությունների վերաբերյալ առաջարկում եմ, որ նա վերհիշի իր անցյալն ու գիտակցի ներկան ու նոր միայն նման հայտարարություններ անի»։
Հիշեցնենք, որ երկու ճարտարապետների հակասությունները սկսվել էին նախօրեին, երբ Լ. Իգիթյանը «Կենտրոն» հեռուստաընկերությամբ Ս. Պետրոսյանի մասին հայտարարություններ էր արել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ