Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատախազությունում կքննարկվեն թույլ տրված թերացումներն ու խախտումները

Նոյեմբեր 01,2012 15:47

Առաջիկայում տեղի կունենա ՀՀ դատախազության ընդլայնված կոլեգիայի նիստ, որի ընթացքում կքննարկվեն հետաքննության, նախաքննության, ինչպես նաև դատախազական հսկողության իրականացման ընթացքում թույլ տրված թերացումներն ու խախտումները, դրանց օբյեկտիվ և սուբյեկտիվ դրսևորումները և կմշակվեն խախտումները վերացնելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումների ծրագիր: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը:

Մեր այն հարցին, թե արդյոք Նախագահի խորհրդակցությունից հետո դատախազության համակարգում սպասվում են ազատումներ մամուլի քարտուղարը նշեց. «Բացառված չեն ազատումներն ու կադրային փոխատեղումները, սակայն, կարծում ենք, նախաքննության որակը, արդյունավետությունը բարձրացնելու համար միայն այդօրինակ քայլերը բավարար չեն կարող լինել, անհրաժեշտ է համակարգային մոտեցում ցուցաբերել: Եվ ՀՀ գլխավոր դատախազն արդեն իսկ հանձնարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներին, Երևան քաղաքի դատախազին՝ ըստ համակարգման ոլորտների ներկայացնել միջոցառումների ծրագրի առաջարկություններ՝ խախտումները վերացնելու ուղղությամբ, որոնք նույնպես կքննարկվեն կոլեգիայի նիստում: Արդյունքների մասին հանրությունը կիրազեկվի»:

Ի դեպ, դատախազության կոլեգիային կմասնակցեն նաև հանրապետության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների և քննչական ծառայությունների ղեկավարները:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930