Թեհրանից ինը դրամատուրգ ժամանել է Երևան` Հայաստանի գրողների միության անդամների հետ հանդիպելու: Հաղորդում է «Թեհրան թայմս» թերթը:
Հանդիպումը կայանալու է 2010թ. Իրանի թատերական դրամատուրգիայի կենտրոնի և Գրողների միության միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում:
Իրանական կողմից հանդիպմանը մասնակցելու են Բեհզադ Սադիքին, Մոհամմադ-Ամիր Յարահմադին, Ալիրեզա Նադերին, Սուսան Ռահիմին, Սալմա Սալամաթին, Բահրամ Ջալալիփուրը, Սադեք Սաֆիին, Մեհդի Միրբաքերին և Անդրանիկ Խոչումյանը:
Իրանի խմբի համար նախատեսված է թատերգություններ ընթերցել և բեմադրել:
Կարդացեք նաև
Կներկայացվեն նաև նշված գրողների գործերը հայերեն թարգմանությամբ, որոնք թարգմանել են Էդվարդ Հախվերդյանը, Ջորջ Ասատուրյանը և այլ թարգմանիչներ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ