Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

IANS. «Շեկհար Կապուր. Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելը բարդ է լինելու»

Նոյեմբեր 01,2012 15:07

«ԻԱՆՍ» լրատվական ծառայությունը զրուցել է հնդիկ ռեժիսոր Շեկհար Կապուրի հետ՝ Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ նկարելու կապակցությամբ:

«Սա աշխարհի պատմության մի մասն է, թեև շատ ամոթալի», – ասել է Կապուրը, – «Այս նախագիծը իրագործելը բարդ է լինելու: Այն շատ փող է պահանջում, շատ կիրք և կազմակերպվածություն: Բայց այս նախագծի հետևում կրքով լի շատ մարդիկ կան: Այնպես որ, հուսով եմ, որ մի օր այն լույս կտեսնի»:

Հարցին, թե արդյոք նա չի վախենում թուրքական կողմի հնարավոր հարձակումներից, ռեժիսորը պատասխանել է, որ իր «Հանցագործ թագուհի» ֆիլմի համար նրա վրա հարձակումներ եղել են կառավարության և գրաքննիչ խորհրդի կողմից. «Բայց ես չհանձնվեցի: Ինչին որ հավատում եմ, մինչև վերջ եմ պայքարում»:

Պատասխանելով հարցին, թե կա արդյոք պատմության մեջ այնպիսի բան, ինչը ձգում է նրան, Կապուրը պատասխանել է.

«Հասարակությունը, որն իր անցյալից դասեր չի քաղում, դատապարտված է կրկնել իր սխալները: Որպես ռեժիսոր պատմությունն ինձ համար գիտաֆանտաստիկ է: Ես կարող եմ ամբողջ աշխարհն իմ ուզած ձևով կերտել»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930