Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դումանյանը չգիտի՝ դեղ ներկրող 70 կազմակերպություններից քանիսի՞ տերն է Սամվել Ալեքսանյանը

Նոյեմբեր 01,2012 15:02

Այսօր առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ եթե մյուս տարի հայտնաբերվի, որ Դուք չարաշահումներ եք արել, դրա համար Դուք պատասխանատվություն կկրե՞ք, թե՞ չէ՝ պատասխանեց. «Ես պատասխանատվություն կկրեմ իմ մասով, թե ես, որպես առողջապահության նախարար, ինչ միջոցներ չեմ ձեռնարկել, որպեսզի տնտեսվարող սոբյեկտը, որը ունի ուրիշ լիազոր մարմին, չի կարողացել օրենքի սահմաններում դեղորայք գնել»: Հարցին՝ ինչի՞ Հարություն Քուշկյանն այդ հարցերի պատասխանները չի տալիս, պե՞տք է տա՝ նախարարը պատասխանեց. «Իսկ դուք հարցրե՞լ եք, նա չի՞ տվել: Եթե դուք հարցնեք, միգուցե նա կտա ձեզ բացատրություններ: Այսօր առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվում է բուժհիմնարկների ընդամենը 10 տոկոսը: 90 տոկոսն ունի այլ լիազոր մարմին: Քաղաքապետարանի ենթակայության տակ են գտնվում Երեւան քաղաքի բուժհիմնարկների մեծ մասը: Մնացած բուժհիմնարկները գտնվում են մարզային ենթակայության տակ: Այսինքն, մենք ուղիղ կառավարման խնդիր տվյալ բուժհիմնարկի հետ չունենք, եւ մեր կառավարումը վերաբերվում է ընդհանուր առողջապահական քաղաքականությանը»: Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, Դուք արդարացնո՞ւմ եք պարոն Քուշկյանին՝ նա պատասխանեց. «Ես ոչ արդարացնող եմ, ոչ մեղադրող: Ես առողջապահության նախարարն եմ: Ես պատասխանատու եմ իմ քայլերի համար»:

Նախարարը վստահեցրեց, որ դեղերի ոլորտը մենաշնորհացված չէ. «70 կազմակերպություններ կան, որոնք դեղորայք են ներկրում ՀՀ: Եթե կա 70 ձեռնարկություն, ինչպե՞ս կարող է դա համարվել մենաշնորհ»: Հարցին՝ 70-ից քանիսի՞ տերն է Սամվել Ալեքսանյանը՝ նախարարը արագ պատասխանեց. «Ես չգիտեմ: Ես կոմպետենտ եմ բոլոր հարցերին, բայց այն հարցերին, որոնք ինձ են վերաբերվում: Ես դեղերի ներկրողների ազգանունները չեմ հարցրել, թե ով է ներկրում: Դեղերի ներկրողը դիմում է նախարարություն, խնդրում թույլտվություն, որ տվյալ դեղը ներկրվի: Մենք հայտը ներկայացում ենք դեղգործակալությանը, փորձագիտական կենտրոնին, որն ուսումնասիրում է դեղի որակը, փաստաթղթերը, նոր թույլ ենք տալիս, որ նա ներկրի: Թե նա ում ազգանունով է ներկրում, դա ինձ չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է, որ դեղը լինի որակյալ, անվտանգ եւ արդյունավետ»:

Նախարարը վստահեցրեց, որ Հայաստան օրինական ճանապարհով ներկրվող դեղերն անվտանգ են: Հարցին, եթե ազգանուններով չգիտեք, հնարավո՞ր է ադրբեջանցին դեղ ներկրի Հայաստան՝ նախարարը հարցին հարցով պատասխանեց. «Չգիտեմ, ձեր կարծիքով նման սուբյեկտն իրավունք ունի՞ Հայաստանի Հանրապետություն դեղ ներմուծել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930