Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվաբանական համալսարանի նախկին ուսանող. Ես բուհից հեռացվել եմ անօրինական ճանապարհով

Նոյեմբեր 01,2012 14:58

«Հայելի» ակումբում այսօր տարեվերջյան և միջանկյալ քննություններից դուրս մնացած ուսանողների խնդիրը ներկայացրեց «Հանուն ուսանողների պաշտպանության» նախաձեռնության անդամ, ԵՊԼՀ նախկին ուսանող Միքայել Նազարյանը:

2012-2013թթ. ուսումնական տարվա սկզբին սույն թվականի հունվարի 27-ի դրությամբ ուժի մեջ մտած նոր` 12 42 կարգի պատճառով ՀՀ պետական տարբեր բուհերից հեռացվել է 1324 ուսանող: «Հանուն ուսանողների իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը», հիմք ընդունելով ՀՀ սահմանադրության թիվ 22 հոդվածը, ըստ որի` պատասխանատվություն սահմանող եւ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի, գտնում է, որ խախտվել է ուսանողների` սահմանադրորեն հաստատված կրթության իրավունքը: Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Նախաձեռնությունը հետեւողական է լինելու այդ ուսանողների իրավունքների պաշտպանության հարցում»,-հայտարարեց Նազարյանը:

Վերջինիս խոսքով. «Սահմանված կարգն առնչություն չունի ուսումնական պրոցեսի հետ. «Այն պարզապես կրճատել է եւս մեկ անգամ լուծարքը հանձնելու իրավունքը, որը ի սկզբանե ամրագրված է բուհի կանոնադրությունում: Նոր որոշումը հակաօրինական է, քանի որ խախտում է ՀՀ օրենսգրքով սահմանված բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության մասին սկզբունքը: Ես բուհից հեռացվել եմ հակաօրինական կերպով եւ եւս մեկ անգամ լուծարքը հանձնելու հնարավորություն պետք է ունենամ: Այս պարագայում խնդիրն այն չէ` ես կկարողանա՞մ երրորդ անգամ հանձել, թե` ոչ: Հարցը նրանում է, որ 1324 ուսանող հակաօրինական ճանապարհով հեռացվել է համալսարաններից»:

Միքայելը կարծում է, որ ուսանողին քննությունը հանձնելու համար տրված երկու հնարավորությունը բավարար չէ. «Եթե ես բուհ եմ ընդունվել 2010թ.-ի կանոնագրքի համաձայն, եւ քանզի օրենքը հետադարձ ուժ չունի, ներկայիս փոփոխությունները չպետք է ազդեն իմ ուսումնառության պրոցեսի վրա: Օրենքը տարածվում է միայն 2012թ.-ի սեպտեմբերից ընդունված ուսանողների վրա»:

Ակտիվիստը նաեւ ասաց, որ ուսանողների հեռացման պատճառը ակադեմիական անբավարար առաջադիմությունն է. «Շատերի պարագայում անբավարար առաջադիմություն է ցուցաբերվել ոչ մասնագիտական առարկաների հանդեպ: Այլընտրանքային մանկավարժության կամընտրանքային տեսություն առարկայից ես «լիկվիդ» եմ մնացել այն պարագայում, երբ հանձնել եմ մասնագիտական մանկավարժության մոդուլը եւ ստացել բարձր գնահատական, բայց աբսուրդ կերպով հեռացվել եմ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930