Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Դումանյանը Նորայր Դավիդյանից բողոքեց՝ նրան մեղադրելով հիվանդների թիվը նկարելու մեջ

Նոյեմբեր 01,2012 14:40

ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ուղղեց մի շարք հարցեր՝ 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Նրա խոսքերով՝ «Ձեր ծրագրերը ռեֆորմիստական ոճով բոլորն ընդունում են, բայց կարծում եմ, ընդունում են նաեւ, որ առաջացել է մկրատ՝ ոչ ձեր նախարարության մեղքով, մարդկանց հնարավորությունների եւ անհրաժեշտությունների միջեւ: Երբ համավճար ենք մտցնում պետական պատվերի մեջ, որ ես՝ պետությունս, կարողանում եմ տալ 100 հազար դրամ, մնացած 100 հազարը դու տուր, որովհետեւ 200 հազար է այդ օպերացիան, բայց ծառայությունների գները անընդհատ աճում են: Մկրատ կա, ի՞նչ ենք տեսնում՝ որպես ապագա»:

Վահան Հովհաննիսյանի հաջորդ հարցը վերաբերում էր բժշկական հին սարքավորումներով բնակչությանը խաբելուն. «Գիտենք պրակտիկան, որ մի շարք ոչ միշտ օբյեկտիվ պատճառներով մեր կլինիկաները ձեռք են բերում արդեն մաշած տեխնիկա: Բժիշկները հաճախ ասում են, որ այդ տեխնիկական միջոցներով արված հետազոտությունների արդյունքները շատ արժանահավատ չեն: Միգուցե ամենալավն առնել եւ հնարավորություն տալ կլինիկաներին վարձով օգտվել, որովհետեւ կլինիկաները այն, ինչ հայտարարում են՝ մերն ամենալավն է, որովհետեւ մենք այս սարքավորումն ունենք, մարդիկ չգնան խաբվեն: Այն տեխնիկան, որը նվիրում են, պարզ է, որ լավը չեն նվիրում, նվիրում են մաշած»:

Դերենիկ Դումանյանը «մկրատի» համար բացատրեց, որ սոցիալական անապահով խմբերի համար պետությունը համավճար չի դնում, խոսքը սոցխմբերի մեջ չմտնողների մասին է: Սոցիալական հատուկ խմբերի, մինչեւ 7 տարեկան երեխաների համար պետությունն է ֆինանսավորում. «Չարորակ նորագոյացությունների վիրահատությունը եղել է պետության միջոցներով: Պետությունը կարողանում էր պետպատվերի համար տրամադրել 100 հազար դրամ: Բայց պարզվեց՝ մարդիկ բավականին բարձր գումարներ են նաեւ վճարում՝ ոչ օրինական ձեւով: Որպեսզի այդ վճարումները բերենք օրինական դաշտ, համավճարը ստեղծեցինք: Բժիշները եւս այդ մուծումներից բավականին գոհ են, որովհետեւ դրանից գնում է նաեւ իրենց աշխատավարձին»:

Ինչ վերաբերում է հին սարքավորումներին, նախարարը վստահեցրեց, որ եթե պետությունն է բերում՝ բոլոր ապարատներն էլ նոր են լինում, նորագույն, ինչը չի կարող ասել մասնավոր սեկտորի համար:

Իր խոսքում նախարարը ակնարկեց, որ իբր ցույց տալու համար, որ իրենք լավ են աշխատում, առողջապահության նախարարությունը հիվանդների թվերը սխալ է ցույց տվել. «Ինձ եւս որոշակի տվյալներ շատ հավաստի չի թվում: Օրինակ բերեմ. Շաքարային դիաբետով հիվանդների թիվը, այդ հետազոտությունները ես արել եմ մի 5-6 տարի առաջ, դրանից առաջ 10 տարիների ընթացքում Հայաստանում այդ թիվը չէր փոխվել: Մնացել էր 40-42 հազարի շրջանակներում: ԱՀԿ-ն ասում է, որ յուրաքանչյուր 10 տարին մեկ շաքարային դիաբետով հիվանդների թիվը պետք է կրկնապատկվի: Դա բժշկական ցուցանիշ չի: Բժիշկները լավ աշխատեն, վատ աշխատեն, հիվանդացության այդ ցուցանիշը այդպիսին է: Այդ տարիներին մտածել են՝ կարող է, որ թիվը ավել ցույց տան, ուրեմն սա մեր վատ աշխատանքի արդյունքն է, ու այդ թիվը այդպես մնացել էր»:

Հիշեցնենք, որ սրանից 5-6 տարի առաջ՝ 2006-2007 թվականն է, իսկ մեր երկրի առողջապահության նախարարը 2003-ից 2007-ին Նորայր Դավիդյանն էր: Իսկ նրանից առաջ՝ Արարատ Մկրտչյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930