Այսօր «Մեկ ազգ» դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Facebook-ում սատանիստների ակտիվ գործունեության մասին, որտեղ նրանք համարձակվում են վիրավորել Հայ առաքելական եկեղեցին, ասաց, որ համացանցում կան այնպիսի մարդիկ, որոնք, ըստ էության, գործում են ինքնանպատակ շահերից ելնելով. «Համացանցը եւ չարիք է, եւ բարիք: Այնտեղ կան այնպիսի մարդիկ, որոնք այդ դաշտ են եկել առաքինի նպատակով, եւ, բնականաբար, նրանք երբեք չեն զրպարտում, վիրավորում ինչ- որ ուժերի կամ գործիչների, բայց գտնվում են նաեւ այնպիսի մարդիկ, որոնցից է, օրինակ, սատանիստ Բայանդուր Պողոսյանը, որը Facebook-ում մեկ տարուց ավելի է՝ ուղղորդում եւ համակարգում է «Անտի մեկ ազգ դաշինք» էջը, որը ուղղված է «Մեկ ազգ» դաշինքի դեմ: Իսկ մեր գործունեությանը բոլորն էլ քաջատեղյակ են, մասնավորապես՝ հոգեւոր ճակատում, այն ապազգային աղանդների դեմ է ուղղված, մենք դատապարտում ենք նաեւ միասեռականությունը, ազատ բարքերը, միեւնույն ժամանակ քաղաքական ճակատում գործում արեւմտամետ, ամերիկամետ քաղաքական ուժերի դեմ»,-նշեց Թամազյանը՝ հավելելով, որ «Մեկ ազգ» դաշինքը հայտնի է իրենց ակցիաներով:
Բանախոսի փոխանցմամբ՝ Facebook-ում իրենց գործունեությունը «Անտի մեկ ազգ դաշինք» էջում որակվել է մարդասպան գործունեություն, իբր իրենց պաստառները հակասում են մարդու իրավունքների սկզբունքին, նացիստական են, ռասիստական են եւ այլն:
Թամազյանը նաեւ ասաց, որ իրենց հակա-էջում պախարակվել է նաեւ ինքը, իր լուսանկարները ֆոտոշոփի ենթարկված տարածվել եւ զրպարտվել: «Այդ էջը բացվել է, որպեսզի պախարակման քաղաքականության թիրախ դարձնեն ազգային ուժերին, այսինքն՝ նրանց, որոնք խոնարհվում են նժդեհական արժեհամակարգի, Հայ առաքելական եկեղեցու արժեհամակարգի առջեւ. նրանց թիկունքում կան քաղաքական ուժեր, թե ոչ, մենք դեռ իրավական հիմքեր չունենք, հայտարարություններ չենք անում: Բայց էջի մյուս ադմինիստրատորը՝ Սեւակ Կիրակոսյանը, Հայ առաքելական եկեղեցու հայապահպան գործունեությունը որակում է որպես ազգադավ գործունեություն, որն էլ, բնականաբար, այդ էջում ինովացիան ճաշակել է սատանիստ Բայանդուր Պողոսյանի կողմից: Եվ քանի որ նման վիրավորանքից հետո տվյալ էջի ադմինները հերքում կամ ներողություն չեն խնդրել, նշանակում է՝ դա իրենց սրտով էր եւ միտումնավոր, ու այդ էջը պետք է լուծարվի, քանի որ նրանք քննադատությունը չեն զանազանում զրպարտությունից»:
Թամազյանի տեղեկացմամբ՝ այն, որ Բայանդուր Պողոսյանը սատանիստ է, պարզ է, քանի որ վերջինը այդ մասին խոստովանել է. իսկ
Կարդացեք նաև
թե ով է իրականում Սեւակ Կիրակոսյանը՝ ինքը չգիտի. «Համացանցում ինֆորմացիա փնտրելիս տեսանք, որ նա մասնակից է «Pink Armenia» հ/կ-ի միջոցառումներին, որովհետեւ լուսանկարներում նրանց գրասենյակում է, իսկ թե ինչ կազմակերպություն է «Pink Armenia»-ն, պարզվեց, որ այն լեսբուհիների, գեյերի շահերի պաշտպանությամբ է զբաղվում: Սեւակ Կիրակոսյանը սատանիստ չէ, նա կամ համակիր է, կամ անդամ «Pink Armenia»- ի, բայց դա չի նշանակում, որ նա չի ուղղուրդվում կամ ուղղորդվում է ինչ-որ տեղից:
Իսկ թե ինչո՞ւ է սատանիստն ընտրել իրենց՝ վիրավորելու համար, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, քանի որ այն եւս նժդեհական գաղափարախոսությամբ է առաջնորդվում, Թամազյանը ասաց՝ «գաղափարախոսությունը, նժդեհականությունը, ցեղակրոնությունը չի կարող մենաշնորհ լինել»։
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ