Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը դեկտեմբերին էլ է մուրաբա եւ օծանելիք բաժանելու

Նոյեմբեր 01,2012 14:07

Այսօր «Ազդակ» ակումբում վերլուծելով «Օրինաց երկիր» կուսակցության անցած ճանապարհը, համանուն խմբակցության գործունեության արդյունքները, ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը  հայտարարեց. «Մենք ռեֆորմիստական քաղաքան ուժ ենք»: Նա նկատի ուներ, մասնավորաբար, սոցիալական ոլորտում ՕԵԿ-ի առաջարկած օրենսդրական նախաձեռնությունները, որոնք մեծամասամբ ընդունվում են: ՕԵԿ-ական պատգամավորն այն կարծիքին չէ, որ հանրությունը հիասթափված է ՕԵԿ-ից եւ որ դրա ամենացցուն ապացույցը 2008-ի նախագահական ընտրություններում ՕԵԿ-ի կեցվածքն էր ու մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում այդ կուսակցության հավաքած ձայների քանակը: «Կան մարդիկ, որ չեն վստահում ՕԵԿ-ին, ես դա նորմալ եմ համարում: Ժամանակն է ամենամեծ դատավորը եւ ժամանակ է պետք 2008-ի որոշումը հասկանալու, ընկալելու համար»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

Անդրադառնալով կուսակցության անդամների եւ խորհրդարանական ընտրություններում հավաքած ձայների անհամամասնությանն էլ, պատգամավորը հայտարարեց. «Ես միշտ ասել եմ՝ մենք ջիգյարով ձայներ ենք հավաքել: Հավատացեք, ես մտնում եմ եկեղեցի, մոմ եմ վառում ու շատ հանգիստ եմ, որովհետեւ այն մարդիկ, որ մեզ ձայն են տվել, դա արել են ի սրտե հավատալով»: Հակադարձելով ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ի կողմից իբրեւ ընտրակաշառք բաժանվող մուրաբաների եւ օծանելիքների մասին լրագրողների հիշեցումներին, Մարգարյանը հայտարարեց. «Մենք կաշառքով ձայն չենք հավաքել: Մենք ինչ ունեցել ենք, միշտ էլ բաժանել ենք մեր կուսակցականներին, ու դա ընտրությունների հետ կապ չունի, դա մեր ներքին խնդիրն է: Հիմա դեկտեմբերին՝ Նոր տարվա նախօրյակին էլ ենք բաժանելու: Դա էլ ընտրությունների հետ կապ չունի»: Լրագրողները փորձեցին հստակեցնել, թե այդ ժամանակ ինչ է բաժանելու ՕԵԿ-ը: «Դեռ շուտ է, ժամանակը կգա՝ կորոշենք»,- ասաց ՕԵԿ-ական պատգամավորը:

Մամուլի ասուլիսում ՕԵԿ պատգամավորն անդրադարձավ նաեւ Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության առաջարկած Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, ասաց, որ առաջարկներում  առկա են մի շարք դրույթներ, որոնք քննարկումների կարիք ունեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930