Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանքային Ամանոր

Նոյեմբեր 01,2012 13:23

Ձմեռային հանգիստն աշխարհի լավագույն ծովափներին

Ամբողջ աշխարհում առավել շատ է տարածվում Սուրբ Ծննդյան տոները և Ամանորյա գիշերը տաք երկրներում անցկացնելու միտումը: Կարելի է ընտրել կղզիներ, ծովափներ, որտեղ տարին շուրջ ամառ է, և ամանորյա խնջույքներն անցկացնել ոչ թե ձնառատ վայրերում, այլ էկզոտիկ լողափներում:

Նման ընտրությունը, օրինակ, կարող է ընկնել Կրետե կղզու վրա, որտեղ հանգիստը և հյուրանոցները հասանելի են ողջ տարի (https://www.inlobby.com/r/4cd1): Այս հունական կղզին բավական հայտնի հանգստի գոտի է ամռան ամիսներին, նույնիսկ հայաստանցիների համար: Ձմեռային ամիսներին կղզում ավելի շատ անկցացնում են եվրոպացիները և օգտվում կղզու ծովափնյա առաջնակարգ և ժամանակակից հյուրանոցներից:

Հունական մեկ այլ կղզում` Սանտորինիում (մայրաքաղաքը Տիրան), հանգիստը ձմեռային ամիսներին ևս շատ տարածված է (https://www.inlobby.com/r/4cdd): Այս կղզին, հատկապես Տիրանը, աչքի է ընկնում անսովոր գեղեցկություն ունեցող բնությամբ, բնապատկերներով, յուրահատուկ ճարտարապետությամբ` կլորավուն տանիքներ ունեցող սպիտակ շինություններով, եկեղեցիներով: Կղզու հայտնի կարմրասև ավազե լողափները նպաստել են այստեղի զբոսաշրջության զարգացմանը:

Իսկ ահա Կուբայի Վարադերո ծովափը համարվում է աշխարհի ամենամաքուր ծովափը (https://www.inlobby.com/r/4cdf): Վարադերոյում կարելի է համատեղել ձմեռային ամանորյա հանգիստն ակտիվ մարզական հանգստի հետ: Այն է` կղզում առաջարկվում են ջրասուզման, ձկնորսության, նավարկությունների և այլ ջրային սպորտաձևերի ծառայություններ և լիարժեք հարմարություններ:

Առավել էկզոտիկ հնագիստ կարելի է վայելել ձմռան ամիսներին Բարբադոս կղզում, որն ունի մոտ 60 լողափ, որտեղ առաջարկվում են ջրային մարզաձևեր և ակտիվ հանգստի ժամանցի տեսակներ: Կղզին շատ պահանջված է դեկտեմբերից մայիս ամիս ընկած ժամանակահատվածում: Եղանակը ընդհանուր առմամբ ջերմ ու արևոտ է ողջ տարին, անձրևները` սովորաբար կարճատև:

Բրազիլիայի Կոպակաբանա ծովափը, անշուշտ, երկրի ամենահայտնի ծովափներից մեկն (https://www.inlobby.com/r/4cd5) է: Կոպակաբանա ծովափը կարող է լինել ակտիվ երեկոյան և գիշերային կյանքի սիրահարների ընտրության վայրը: Մեծ թվով հյուրանոցներ, ռեստորաններ, բարեր և խանութներ համակված են մեկ վայրում: Ի դեպ, Ամանորը ծովափին դիմավորելու համար ամեն տարի այստեղ են այցելում հազարավոր զբոսաշրջիկներ և հնարավորություն ունենում ականատես լինելու բրազիլական ռիթմիկ և ճեփ-ճերմակ Ամանորին:

Իսկ ահա առավել պասիվ հանգիստ նախընտրողները կարող են ուղևորվել ինդոնեզական Լոմբոկ կղզի, որը կատարյալ վայր է լռությունը և հանգստությունը գնահատողների համար (https://www.inlobby.com/r/4cd7):  Լոմբոկն առաջարկում է կատարյալ մեկուսյալ փախուստ նորապսակների, ընտանեկան հանգստի կամ անհատական այցերի համար:

Թաիլանդ ուղևորվելու համար իդեալական է համարվում նոյեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածը: Այդ նույն ձմեռային հանգիստը կարելի է վայելել թաիլանդական կոլորիտով, օրինակ` Պհուկետ կղզում. սպիտակ ավազ, կապույտ ծով և էկզոտիկ բնություն (https://www.inlobby.com/r/4cd9): Կղզու Սուրին լողափն աշխարհի ամենագեղեցիկ և ամենահանգիստ ափերից մեկն է: Այստեղ կան գողտրիկ թայ ռեստորաններ, հետաքրքիր ջրային զվարճանքներ, էկզոտիկ բնություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930