Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամ մարդկանց համար սերտիֆիկացնելու են առողջապահական ծառայությունների մատուցումը

Նոյեմբեր 01,2012 13:07

ՖՈՏՈԼՈՒՐ

«Տարեկան 54 մլն առողջապահության ոլորտում ստվերային գումար է շրջանառվում՝ տարբեր բուժհիմնարկներում»,- այսօր ԱԺ-ում 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նրա խոսքերով՝ «Ընդհանուր գրպանային ծախսերը, ես ասում եմ 2010-ի հետազոտությունները, կազմել են 107 մլն, որից 54-ը՝ իմ ասած ստվերային ճանապարհով, մոտ 40 մլն-ը՝ դեղերի ծախսերի համար մարդն իր գրպանից վճարում է, մնացած մասը արդեն օֆիցիալ վճարումներն են»: Հիմա էլ ուսումնասիրություններ են կատարվում, նախարարը խոստացավ ավելի թարմ տվյալները ստվերի մասին հայտնել առաջիկայում:

Հրանտ Բագրատյանը մի առաջարկ արեց. «Ո՞նց եք վերաբերվում, որ առողջապահության ֆինանսավորումը տեղափոխվեն առողջապահական հիմնարկներից մարդկանց վրա՝ սերտիֆիկատների տեսքով, որպեսզի հիմնարկները ման գան հիվանդների: Ծննդաբերությունից բացի ուրիշ բան ավելանալո՞ւ է 2013-ին, թե՞ ոչ»: Դերենիկ Դումանյանը համաձայնեց ընդդիմադիր պատգամավորի հետ. «Ճիշտ եք, որ մանկաբարձության ոլորտում սերտիֆիկատների ներդրումը բավականին մատչելի դարձրեց, լուրջ հաջողութուններ ունենք: 4-5 անգամ ստվերն իջավ, 90 տոկոսից դարձավ 7-8 տոկոս, չնայած դա էլ ինձ անհանգստանում է: Բայց խնդիր եղավ: Իմ տվյալներով՝ հատկապես մոտիկ մարզերի ծննդատները արդեն կանգնած էին բանկրոտի առաջ, որովետեւ Աբովյանից, Էջմիածնից գալիս են Երեւան: Մենք հիմա տեղայնացման հարց ենք բարձրացրել: Հիմա ուզում ենք սոցիալական անապահով խմբերին սերտիֆիկացման համակարգ մտցնենք: Սոցիալական խմբերի մեջ ունենք հաշմանդամները՝ երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամները: Պետք է լուծենք խնդիրը, թե հատկապես ո՞ր խմբի համար ենք պատրաստվում ներդնել: Այդ ծրագիրը մենք անելու ենք: Մարդիկ չեն վախենա հիվանդանալուց, ազատ կգնան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930