Միացյալ Նահանգների Արեւելյան ափին անցած շաբաթավերջից մոլեգնած «Սենդի» փոթորկի զոհերի թիվը, նախնական տվյալներով, հասել է 63-ի, որոնցից ավելի քան երկու տասնյակը` Նյու Յորքում:
Նախօրեին հաղորդվել էր առնվազն 45 զոհվածների մասին, որոնցից 18-ը` Նյու Յորքում։
Աղետից տուժած շրջաններում վերականգնողական աշխատանքները շարունակվում են, Նյու Յորքում կյանքը վերադառնում է բնականոն հունին, բացվում են խանութներն ու հիմնարկությունները:
«Ազատություն» ռադիոկայան