Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ խմբակցության քարտուղար. «ՀՀԿ-ից բացի՝ գրեթե բոլոր քաղաքական ուժերը սպասում են Գագիկ Ծառուկյանի խոսքին»

Նոյեմբեր 01,2012 11:52

Հատված Հանրապետական խորհրդարանական խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ հարցազրույցից: 

-Շատ է խոսվում առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ի որոշիչ դերակատարման մասին: Սա՞ է պատճառը, որ վերջին 6 ամիսներին ու առ այսօր ԲՀԿ-ն խուսափում է հստակեցումներից:

-Անկասկած է, որ ոչ միայն այսօր, այլեւ դեռ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո բոլոր քաղաքական ուժերի գործողությունները նպատակաուղղված են նախագահական ընտրություններին: Իրոք, զգացողություն կա, որ Հանրապետականից բացի գրեթե բոլոր քաղաքական ուժերը սպասում են Գագիկ Ծառուկյանի խոսքին, որպեսզի կողմնորոշվեն կամ հստակեցնեն իրենց դիրքորոշումը:
Ճիշտ է նաեւ, որ վերջին կիսամյակում ԲՀԿ առաջնորդը որեւէ քաղաքական հայտարարություն չի արել, բայց ակտիվ իրենց անձնական կարծիքներն են շրջանառում ու քաղաքական մանյովրներ անում ԲՀԿ-ական տարբեր տրամաչափի գործիչներ: Երբ դեռ ԲՀԿ առաջնորդը չի հայտարարել իր որոշումը, տրամաբանական է, որ հնչող այլ կարծիքներին անդրադառնալը կամ դրանք մեկնաբանելը ավելորդ է: Ժամանակը կգա եւ պարզ կդառնա, թե ովքեր են առաջադրվել, ով ում թեկնածությունն է սատարում:

Այսօր ինձ համար ծիծաղելի են ԲՀԿ-ի նկատմամբ ՀԱԿ-ի սիրահետումները, որոնք ուղղակի անհնարին էին 2007-ին կամ 2008-ին: Մինչդեռ անցած ժամանակահատվածում այս ուժերը իրենց գաղափարախոսության մեջ կամ քաղաքական ծրագրում, կարծես թե, ոչինչ չեն փոխել: Տպավորություն է առաջանում, որ ՀԱԿ-ը համագործակցության կամուրջներ է փնտրում։
Նման համագործակցության փորձ մենք տեսանք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ստեղծվեց միասնական շտաբ: Բայց տեսանք նաեւ, որ այդ համագործակցությունը որեւէ պտուղ չտվեց: Անպտղության պատճառն այն է, որ այդ համագործակցությունը չունի գաղափար, անկեղծություն, ընդհանուր նպատակի ընկալում ու գիտակցում, այլ յուրաքանչյուրը հետապնդում է իր շահը:

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930