Հատվածներ քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ հարցազրույցից:
– Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ այդքան շատ է խոսվում ԲՀԿ–ՀԱԿ հնարավոր, այսպես ասած՝ կոալիցիայի մասին, եթե ՀԱԿ–ը տարիներ պայքարում է օլիգարխիայի վերացման դեմ, արտահերթ ընտրությունների պահանջ էր ներկայացնում։ Տպավորություն է, թե ՀԱԿ–ն է սկսել մանրել։ Ինչո՞ւ։
– Իսկ ընդհանրապես ՀԱԿ-ում և ՀԱԿ-ի շուրջ հավաքված մարդկանց նպատակը ո՞րն է եղել։ Մինչ օրս էլ, երբ նայեք Ֆեյսբուք սոցիալական կայքը,
կտեսնեք, որ նպատակը մի մարդու իշխանության բերելն է։ 5 տարի այդ ամբողջ զանգվածի կյանքի նպատակը մի մարդու իշխանության բերելն է: Ի՞նչ
Կարդացեք նաև
նշանակություն ունի, թե այդ մարդուն ի՞նչ ճանապարհով են բերում իշխանության՝ ցանկացած ճանապարհով էլ կբերեն, այսպես ասած՝ սատանայի հետ էլ կխոսեն, միայն թե բերեն իշխանության։ Խնդիրը ոչ թե համակարգային փոփոխությունն է, այլ մի մարդու իշխանության բերելը: Նման խնդիր են լուծում՝ ծաղր ու ծանակի ենթարկելով ժողովրդին, խաբեությամբ, քանի որ մարդիկ նույնիսկ չեն թաքցնում իրենց նպատակը։ Իսկ իրենց առջև դրված խնդիրը կապ չունի հասարակության և ընդհանրապես պետական շահերի հետ։ Այսօր փոխվել են ձևերը, սակայն նպատակը նույնն է մնացել։ Դա է պատճառը, որ մենք այսօր տեսնում ենք ձևերի մուտացիա, ինչ-որ պահից հետո ասելու են՝ միտինգներ չանենք, գնանք Սերժ Սարգսյանի հետ
խոսենք, եթե չստացվի, կասեն՝ հիմա էլ գնանք սրանց հետ խոսենք, վաղն էլ կգնանք Էրդողանի հետ կխոսենք։ Եվ դա է պատճառը, որ հասարակության մեծ մասը հասկացել է և դարձել է անտարբեր՝ դեռևս գիտակցության չգալով, թե ինչպե՞ս փոխեն այս պրոցեսը։
– Որպես ՀՀ քաղաքացի՝ ինչպե՞ս եք Ձեզ զգում Ձեր երկրում։
– Տխուր է, որ մեր հասարակությանը կարողանում են խաբել։ Ամենավատ բանը դա է։ Միակ բանը, որ նյարդայնացնում է ինձ՝ այն է, թե ո՞նց է հասարակությունն այսքան հեշտ խաբվում։ Մնացածն աշխատանք է՝ անում ենք։ Կյանք է՝ պետք է կառուցելով գնանք, բայց երբ տեսնում եմ, թե ինչպես ենք խաբում երիտասարդներին, թուլացնում, դա շատ ծանր է։ Հուսով եմ՝ դա այլևս չի ստացվի, և կարծեմ՝ արդեն իսկ չի ստացվում, պարզապես
դեռևս սաղմնային վիճակ կա՝ կռապաշտության քանդելու պրոցեսն է, որը ցանկացած հասարակության մեջ շատ ցավոտ պրոցես է, որովհետև
հասարակությունը սկսում է հաղթահարել ինքն իրեն, իրեն ազատել իր կեղծ համոզմունքներից, ինչն ագրեսիվություն է բարձրացնում հասարակության մեջ։ Սակայն դա պետք է հաղթահարել։ Եթե կռապաշտությունը հաղթահարվի հասարակության մեջ, ուրեմն՝ այն երբևէ չի խաբվի։
Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«168 ժամ»