Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունը կհամագործակցի ընդդիմադիր կուսակցությունների հետ

Նոյեմբեր 01,2012 11:30

Նախագահ Սերժ Սարգսյանը պահանջում է վճռական գործողություններ կոռուպցիայի դեմ պայքարում: Այսօր այս մասին կառավարության նիստին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Նախագահը հանձնարարել է ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը եւ պահանջում է վճռական գործողություններ, այդ թվում նաեւ վիրահատական մեթոդների կիրառում, որ կարողանանք այստեղ շոշափելի ու տեսանելի փոփոխություններ կատարել»:

Վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրեց, որ վաղը հրավիրել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ ու հանձնարարեց իր աշխատակազմի ղեկավարին ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարի առաջարկներ, նաեւ հանձնարարեց ուժեղացնել այդ ուղղությամբ հ/կ-ների հետ համագործակցությունը, որ նրանց էլ քննարկման մասնակից դարձնեն. «Կարծում եմ՝ ճիշտ կլինի նաեւ հրավիրել ընդդիմադիր կուսակցություններին ու նրանց հետ եւս համագործակցել, ու ներգրավված լինեն աշխատանքներում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930