Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողների «թարմացված» ցուցակները կհրապարակվեն, եւ կպարզվի, որ ՀՀ բնակչությունը մի 100-150 հազարով ավելացել է

Նոյեմբեր 01,2012 11:07

2011թ. մարդահամարի նախնական տվյալների համաձայն, 2001թ. հետո Հայաստանի մշտական բնակչությանը նվազել է մոտ 195 հազարով։

«ՉԻ» – Անցած տասը տարիների ընթացքում Հայաստանում, իհարկե, նաեւ բնական աճ է արձանագրվել՝ տարեկան մոտ 20 հազար մարդ, եւ եթե արտագաղթը չլիներ, բնակչության թիվը կնվազեր ոչ. թե 195 հազարով, այլ կավելանար 200 հազարով։ Սա նշանակում է, որ անցած տասը տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է մոտ 400 հազար մարդ։ Ընդ որում՝ 2011թ. հոկտեմբերի տվյալներով։ Դրանից հետո, պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանի փաստացի բնակչությունը նվազել է եւս 60-70 հազարով։ Ստացվում է, որ անցած 11 տարիների ընթացքում Հայաստանից հեռացել է 460-470 հազար մարդ, բնակչության 15 տոկոսը, կամ, պատկերավոր ասած, չորս Ղարաբաղ։

Բայց վհատվելու կարիք չկա։ Շուտով նախագահական ընտրություններ են։ Ընտրողների «թարմացված» ցուցակները կհրապարակվեն, եւ կպարզվի, որ Հայաստանի բնակչությունը մի 100-150 հազարով ավելացել է։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930