Սանկտ-Պետերբուրգում շարունակվում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը:
Հինգերերդ տուրում մինչ այդ հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված հայաստանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն առաջին պարտությունը կրեց՝ սեւ խաղաքարերով զիջելով ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Շիմանովին: Միավորի կորուստը հայ շախմատիստին ետ մղեց 9-րդ հորիզոնական: Դրա փոխարեն մրցաշարային աղյուսակում դիրքերն է բարելավում շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որը տանելով հերթական հաղթանակը, վաստակած միավորներով՝ 4,0, հավասարվեց Ռոբերտին եւ Ավետիք Գրիգորյանին: Մեր երեք գրոսմայստերներն էլ այսօր կայանալիք վեցերորդ տուրից առաջ ընդամենը մեկ միավոր են զիջում առաջատարներին՝ Ալեքսանդր Շիմանովին եւ Անտոն Դեմչենկոյին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ