Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր ճանապարհատրանսպորտային պատահար վարորդի անպատասխանատվության պատճառով

Նոյեմբեր 01,2012 11:04

  Նոյեմբերի 1 ին՝ մոտավորապես ժամը 8:10, Էջմիածին-Մասիս ուղեմասում ավտոմեքենան բախվելէ № 7011 ուղևորատար գնացքին՝ Արաքս-Երևան երթուղով: Բարեբախտաբար, տուժողներ չկան:

            Կրկին պատահարը տեղի է ունեցել վարորդի անպատասխանատվության պատճառով. արհամարհոլով անվտանգության բոլոր կանոնները՝ վարորդը հատել է երկաթուղային գծերը՝ չհետևելով ճանապարհատրանսպորտային կանոններին, այդպիսով վտանգելով ոչ միայն իր կյանքն ու առողջությունը, այլև գնացքի ուղևորների անվտանգությունը:

Որքան էլ ցավալի է, սա արդեն 2 ՃՏՊ-ն է վերջին շաբաթվա ընթացքում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Արտենի-Քարակերտ ուղեմասում բեռնատար գնացքը բախվել է OPEL մակնիշի մեքենայի: Արտակարգ արգելակման պարագայում գնացքը բախվել է մեքենային՝ շպրտելով այն 6-7մ: Դժբախտ պատահարի արդյունքում մահացել է մեկ և տուժել են 4 մարդ: Եվ այս ամենը թե’ իրավապահ մարմինների, թե’ երկաթուղու բազմակի զգուշացումներից հետո:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հերթական անգամ զուշացնում է վարորդներին, որ պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել: Հաճախ նույնիսկ հսկվող գծանցերում վարորդները արհամարհում են հերթապահների զգուշացումները և փորձում անցնել ուղեփակոցը՝ գծերը հատելով ամբողջ արագությամբ ընթացող գնացքի առջևից:

Իր կողմից ՀԿԵ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը պահպանելու անվտագությունը. իրականացվում է  երկաթուղային անցումների հագեցման և վերանորոգման ծրագիրը, պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում  անցումների խախտումները և թերությունները բացահայտելու համար, հերթապահների հետ տարվում են տեխնիկական պարապմունքներ:

Երկաթուղային տրանսպորտը չի կարող միանգամից կանգ առնել. արտակարգ արգելակման դեպքում գնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր: Եղե’ք ուշադիր և հիշե’ք, որ Ձեր սխալ քայլերով ոչ միայն վտանգում եք Ձեզ, այլև ուղևորների կյանքն ու առողջությունը:

 «ՀԿԵ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930