Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն շարունակում է խորհրդավոր լռությունը

Հոկտեմբեր 31,2012 22:51

«Այսօր կայացած քաղխորհրդի նիստի մասին որեւէ մեկնաբանություն չի հնչելու ոչ որեւէ պատգամավորի, ոչ էլ քաղխորհրդի որեւէ անդամի կողմից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն այսօր քաղխորհրդի նիստ էր գումարում: Վերջին շրջանում կուսակցության ղեկավարը բացակայում էր Հայաստանից: Երեկ նա վերադարձել է:

էլեկտրոնային տարբեր կայքերում արդեն իսկ տարբեր մեկնաբանություններ կան, որ քննարկվել է 2013 թվականի նախագահական ընտրությունների հարցը, Ծառուկյանն իր կուսակիցներին կոչ է արել պատրաստվել պայքարի, ելույթներ են հնչել, որ արդեն իսկ ժամանակն է բանակցություններ վարել ընդդիմադիր կուսակցությունների հետ`ուժերը կոնսոլիդացնելու համար: Aravot.am-ի հարցին ի պատասխան` ճշմարտության հատիկ կա՞ այս հրապարակումներում, տիկին Զոհրաբյանը կրկնեց. «Զրո քոմենթ»:

Իսկ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ զուտ աշխատանքային քննարկումներ են եղել եւ որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031