Լրահոս
Օրվա լրահոսը

Вечерняя Москва. «Կովկասը երես է թեքել Կիրկորովից»

Հոկտեմբեր 31,2012 21:37

«Վեչերնայա Մոսկվա» պարբերականը, անդրադառնալով Ֆիլիպ Կիրկորովի ու Բաքվի միջև հասունացած սկանդալին, գրում է, թե ո՞վ կմտածեր, որ Ադրբեջանին հավատարիմ երգչին միաձայն կմերժեն ելույթ ունենալ Ադրբեջանում: Եվ դա այն դեպքում, որ Ֆիլիպը ամեն հարմար առիթի երդվում էր, որ սիրում է Ադրբեջանն ու նրա ժողովրդին: Նույնիսկ ափսոսանք է հայտնել, որ չի ծնվել այնտեղ: Տեղական հեռուստաալիքներից մեկին խոստովանել էր, որ մտածում է ադրբեջանական քաղաքացիություն ստանալու մասին: Իր հավատարմությունն ապացուցելու համար, Ֆիլիպը նույնիսկ մի քանի ադրբեջաներեն երգեր է սովորել ու երգել հարուստ ադրբեջանցիների տարեդարձներին ու հարսանիքներին:

Հրապարակման հեղինակը գրում է, որ նոյեմբերի 8-ի Baku Crystal Hall դահլիճում նախատեսված համերգի տապալումը ասես պայծառ օրով որոտ լիներ Կիրկորովի համար, քանի որ նա անհամբեր սպասում էր այդ համերգին, որպեսզի անձնապես համոզվի, թե ինչքան շատ է իրեն սիրում Բաքվի հանդիսատեսը:

Պարբերականը հիշեցնում է, որ սա երգչի հետ կատարված առաջին նման դեպքը չէ: Մի քանի տարի առաջ Հայաստանը նույնպես հրաժարվել էր Ֆիլիպ Կիրկորովի ելույթից: Նախատեսված համերգը չեղյալ էր հայտարարվել 30 երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների ջանքերով, որոնք կարծում էին, որ Կիրկորովն ունի հակահայկական, դեռ ավելին` թուրքամետ կողմնորոշում:

Հիշեցնենք, որ Կիրկորովի համարգները Բաքուն չեղյալ է հայտարարել, քանի որ Կիրկորովի հայրը` Բեդրոսը, աջակցում է 14-ամյա հայազգի երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031