«Փրոմիփուլ» պարբերականն անդրադարձել է 25-ամյա հայ երգչուհի Իվետա Մուկուչյանին, որն այժմ մասնակցում է «Գերմանիայի ձայնը» նախագծին: Պարբերականը գրում է, որ նախագծի վերջին ելույթում Իվետան ապացուցեց, որ ոչ միայն հիանալի տեսք ունի, այլև հրաշալի երգել գիտի: Իր հայրենիքում, Հայաստանում, գեղեցուհի Իվետային արդեն ճանաչում են: Նա հայտնի է դարձել որպես մոդել և երգչուհի, բացի այդ ճանաչվել է Հայաստանի 30 ամենասեքսուալ կանանցից մեկը:
Նախագծում Իվետայի հետ անհատապես պարապող Խավիեր Նայդուն ասել է, որ հասկացել է` Իվետան յուրահատուկ ձայն ունի, որը, սակայն, հուզմունքի պատճառով ոչ միշտ է արտահայտվում:
Իվետա Մուկուչյանը մասնակցել է նաև 2010թ. «Հայ սուպերսաթար» հեռուստանախագծին, որտեղ նա շատ մոտ էր հաղթանակին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ