Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բենտոնիտը» ամսական 2000-3000 տոննա արտադրանք է արտահանում

Հոկտեմբեր 31,2012 20:42

«Բենտոնիտ» գործարանի  վերաբերյալ մեր  հարցերին գործարանի տնօրեն Գագիկ Մահտեսյանը նախկինում  չէր պատասխանել, ասելով որ ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս:  Գործարանի տնօրենի հետ Իջեւան քաղաքում մեր հանդիպման ժամանակ նա ասաց, որ ներկայումս գործարանն ունի  87 աշխատող, որոնց միջին աշխատավարձը կազմում է 80-100 հազար դրամ: Հոկտեմբեր ամսին գործարանն ընդունել է 7 նոր աշխատող: Ներկայումս այն  աշխատում է ոչ լրիվ հզորությամբ:  Ձեռնարկությունն ունի թափուր 50 աշխատատեղ, որոնք աստիճանաբար լրացվում  են:  Նրա վկայությամբ՝ վերջին 4 տարում «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ բաժնետերերի կողմից մեծ աշխատանք է կատարվել անգործության մատնված գործարանը վերականգնելու համար, տեղադրվել  են եվրոպական եւ  ռուսական նոր սարքավորումներ:  Ընկերության ղեկավարությունը  վրացական եւ հայկական ընկերությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որի շնորհիվ ամեն ամիս բեռնատարներով  եւ երկաթուղով արտահանում է 2000-3000 տոննա արտադրանք՝  բենտոնիտի մշակված փոշի: Գագիկ Մահտեսյանը հայտնեց, որ գործարանի արտադրական կարողություններն աստիճանաբար ավելանում են: Անդրադառնալով նախկինում մեր առաջադրած հարցին, նա ասաց,որ  7-8 տարի առաջ գործարանից հին, փչացած, չգործող  հոսքագիծ է վաճառվել եւ այն այժմ գտնվում է  ոչ թե Ադրբեջանում, այլ՝ Վրաստանի  Ռուսթավի քաղաքի ցեմենտի գործարանում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031