«Մեսենջեր օնլայն» պարբերականը գրում է, որ վրացական երկաթուղին վաճառելու միտում կար: Վրաստանի կառավարությունն այն վաճառելու համար նույնիսկ ուզում էր միջազգային տենդեր հայտարարել: Սակայն պարզվել էր, որ Բիձինա Իվանիշվիլին կարող է մասնակցել աճուրդին: Չնայած Իվանիշվիլին չի հաստատել այդ տեղեկությունները, բայց որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Իվանիշվիլիի մասնակցության հավանականությունն էր պատճառը, որ երկաթուղին վաճառքի չհանվեց:
Այժմ կառավարությունը փոխվել է Վրաստանում ու թեպետ նրանք դեռ իշխանություն չեն վարում, քանի որ դեռ չի հաստատվել կառավարությունը, սակայն վրացական երկաթուղիներում բողոքի ցույցեր և գործադուլներ են սկսվել: Մարդիկ բողոքում են աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատելու, ցածր աշխատավարձի, տեղի ունեցող ֆինանսական խարդախությունների, նախորդ կառավարության վարած քաղաքականության դեմ և ներկայիս կառավարությունից պահանջում են վճռական միջոցներ ձեռնարկել հարցերը կարգավորելու համար:
Պարբերականը գրում է, որ Ռուսաստանը շահագրգռված է ձեռք բերել երկաթուղին, քանի որ այն կարող է միացնել հայկական երկաթուղուն, որն արդեն պատկանում է Ռուսաստանին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» անունով:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև