17-ամյա երիտասարդը առևանգել է ինքն իրեն՝ ծնողներից փրկագին ստանալու նպատակով
Հոկտեմբեր 31,2012 18:35
Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանում բնակվող 17-ամյա տղան ծրագրել և կազմակերպել է իր իսկ առևանգումը`ծնողներից խոշոր չափի գումար շորթելու նպատակով:Հոկտեմբերի 30-ին երիտասարդի ծնողներն անծանոթ համարից հաղորդագրություն էին ստացել, որում մասնավորապես ասված էր, որ նրանց որդին առևանգվել է, և նրան կենդանի հետ ստանալու համար հարկավոր է 100 000 ռուբլի փրկագին վճարել:Չբավարարվելով հաղորդագրությամբ,տղան զանգել էր ծնողներին և ասել, թե ինքն անհայտ անձանց մոտ է և իրեն ֆիզիկական հաշվեհարդար է սպառնում:Ոստիկաններին հաջողվել է բացահայտել դեպքը և պարզել,որ տղան «առևանգված» է եղել իր տատիկի տանը:
Տիտանիկն առաջին նավն էր, որ օգտագործել է SOS ազդանշանը:
Կարաոկեն Ճապոներեն բառ է, որը նշանակում է` «դատարկ նվագախումբ»:
Բուսական աշխարհի 85%-ը գտնվում է օվկիանոսում:
Առաջին գիրքը (1980), որ լույս է տեսել «Բիթլզի» լեգենդար երգիչ Ջոն Լենոնի մահից հետո, գրել է Հարի Հարությունյանը: Այն կոչվում է «Ջոն Լենոնի պատմությունը»:
Անդրանիկ Ջալալյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: