Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով տուժող. «Կոշիկներս մնացել են դեպքի վայրում»

Հոկտեմբեր 31,2012 18:14

Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի, Նորայր Հայրապետյանի, Դավիթ Ադամյանի, Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործով Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  իր ցուցմունքը տալուց հետո ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի պաշտպան Արման Խաչատրյանը հարցաքննեց տուժող, ՊՆ ռազմական բժիշկ  Արտակ Բայադյանին: «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին միջին ծանրության վնասվածք (առողջության տեւական քայքայումով) ստացել էր Ա. Բայադյանը, որը ասաց նաեւ, որ ստացել էր քթի բաց կոտրվածք, ձախ ակնակապճի, գլխի գագաթային, վերջին շրթունքի վնասվածքներ, գլխուղեղի ցնցում: Պաշտպանին հետաքրքրում էր, թե մինչ «Հարսնաքար» գնալը Զեյթունի «Երեւան սիթիում» առեւտուր անելիս ինչ գնումների է մասնակցել տուժողը: Տուժողն ասաց, որ գնումներին մասնակցել են Վահեն եւ Արկադի Աղաջանյանը, 2 շիշ կես լիտրանոց օղի են գնել եւ 1-2 շիշ գարեջուր: Նա ասաց, որ Արզնիի ձորի տաղավարում խմել են 1 շիշը՝ 6 հոգով: Ի դեպ, իրենց հետ եղել է Դիաննա անունով մեկը, որի կապակցությամբ երբ պաշտպան Ա. Խաչատրյանը հարցրեց, թե արդյոք նախաքննության ժամանակ հայտնել են այդ մասին, տուժողը պատասխանեց, որ ասեկոսեներից զերծ պահելու համար ինքը չի ասել Դիանայի անունը, թաքցնելու նպատակ չի եղել: Պաշտպանին հետաքրքրում էր, թե Արթուր Բաբլոյանն ինչ գործողություններ է արել, ինչին տուժողը պատասխանեց, թե ինքը այն վիճակում չի եղել, որպեսզի տեսնի, թե վեցից ով է հարվածել, բայց նաեւ շեշտեց, որ 15-20 հոգանոց խմբի մեջ առաջնային շարքերում էր Արթուրը: Ամբաստանյալի պաշտպանին հետաքրքրում էր, թե ինչ հագուստով է եղել եւ ինչ  են առգրավել իրենից: Տուժողն ասաց, որ ինքը եղել է ջինսե տաբատով, առանց գուլպաների, եւ որ առգրավվել են տաբատը, քանի որ  «Կոշիկներս մնացել  են դեպքի վայրում»: Ամբաստանյալների պաշտպանները ակնդետ նայում էին տուժողների իրավահաջորդներին եւ  հաճախակի մեղադրում նրանց՝ «հուշելու» համար: Չնայած նկատելի էր այն, որ նույն պաշտպանական կողմի ականջին «հաճախ են նստում» ամբաստանյալները:

Ամբաստանյալների պաշտպանական կողմը արհեստական լարվածություն էր ստեղծում, ինչին նաեւ դահլիճն էր մասնակցում:

Այս պայմաններում ընթացավ Խաչատրյանի ողջ հարցաքննությունը: Մյուս պաշտպանները դեռ չեն հասցրել հարցաքննել տուժողին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031