Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարհատ Պետրոսյանը ո՞ր կառուցած պուլպուլակի հեղինակն է, որ ճարտարապետությունից է խոսում»

Հոկտեմբեր 31,2012 18:05

«Սարհատ Պետրոսյանը,  ճարտարապետ լինելով, ճարտարապետական ոչ մի պրակտիկա չունենալով ո՞նց է այսօր ինստիտուտում դաս տալիս, այն էլ քաղաքաշինության ամբիոնում: Ինքը ճարտարապետության դիպլոմը գրպանում այգեպան է աշխատում  սիրահարների այգում: Ես հարց եմ տալիս՝ ո՞ր իրավունքով , ո՞ր կառուցած պուլպուլակի հեղինակն  է, որ ինքը ճարտարապետությունից է խոսում »,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Լեւոն Իգիթյանը:  Նա չցանկացավ անդրադառնալ օրեր  առաջ  «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդումներից մեկով Ս. Պետրոսյանի մասին արած հայտարարություններին, որոնք, Ս. Պետրոսյանը բացարձակ սուտ էր համարել եւ Իգիթյանին մինչեւ նոյեմբերի 3-ը ժամանակ տվել՝ հերքելու համար.  «Ես ասեմ, որ սխա՞լ եմ ասել: Իմ ասածը նորից կարող եմ պնդել»:

Պարոն Իգիթյանի խոսքերով, գլխավոր ճարտարապետի դեմ ուղղված Սարհատի քննադատությունը անձնավորված մոտեցում է եւ ունի նախապատմություն:  Նրա պատմելով, տարիներ առաջ, երբ Ն. Սարգսյանը ճարտարապետական համալսարանում դեկան էր, նաեւ  եվրոպական ճարտարապետական կրթական միավորման անդամ էր  ու Ֆրանսիայում երիտասարդ ճարտարապետների մրցույթին մասնակցելու ուղարկեց համալսարանի լավագույն 8 ուսանողներին, որոնց կազմում չընդգրկեց Սարհատին, թեեւ նա  շատ էր ցանկանում. «Սարհատն  ուզում էր անպայման այդ 8-ի մեջ լիներ, Նարեկը իրեն չմտցրեց, որովհետեւ ուժեղներին պետք է այնտեղ տաներ: Մերոնք գնացին ու հաղթեցին: Այդ ժամանակ Սարհատը բարձրաձայն ասել է, որ ինձ չի տանում, ես ամբողջ կյանքս  պիտի նրան վնաս տամ  ու այդպես էլ անում է»: Պարոն Իգիթյանը զարմանում է, եթե Սարհատն իրեն ճարտարապետ է համարում, ինչո՞ւ  ճարտարապետական նախագծեր չի ներկայացնում. «Երկու տարի առաջ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը երիտասարդ ճարտարապետների հրավիրեց ու առաջարկեց՝ քաղաքի վերաբերյալ նախագծեր ունե՞ք, դռները բաց են , բերեք,  քննարկենք:  Սարհատն էլ էր նրանց մեջ, ինչու՞ չի անում»:

Պարոն Իգիթյանը Սարհատի հաջողությունները պայմանավորում է նաեւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի փեսան լինելու հանգամանքով. «Երեւի դա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ   հանրային խորհուրդը քաղաքի վերաբերյալ պետական ծրագրեր է քննարկում՝ Սարհատի պադաչայով»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031