Լրահոս
Օրվա լրահոսը

«Chrysler»-ը հերքում է Չինաստան աշխատատեղեր տեղափոխելու ծրագրերը

Հոկտեմբեր 31,2012 17:39

«Chrysler» ընկերության գործադիր տնօրեն Սերջիո Մարչիոնե

Ռոմնիի նախընտրական գովազդում ասվել է, թե դաշնային կառավարությունից ֆինանսական օգնություն ստացած «Jeep»-ի արտադրությունը կտեղափոխվի Չինաստան

Ամերիկյան «Chrysler» ընկերության գործադիր տնօրենն ասել է, որ ընկերությունը չի նախատեսում Չինաստան տեղափոխել «Jeep» հանրահայտ մեքենաների արտադրությունը:

Այս հայտարարությամբ ընկերության գործադիր տնօրեն Սերջիո Մարչիոնեն հանդես է եկել հանրապետական նախագահական թեկնածու Միթ Ռոմնիի կողմից ընտրարշավի ընթացքում հակառակը պնդելուց հետո:

Մարչիոնեն ընկերության աշխատողներին հասցեագրված էլեկտրոնային նամակում նշել է, որ «Jeep» մեքենաների արտադրությունը մնալու է Միացյալ Նահանգներում՝ հավելելով, որ «մնացած բոլոր տեղեկությունները անճիշտ են»:

«Chrysler» ընկերության գործադիր տնօրենն իր հայտարարությամբ է հադես եկել Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Ընտրապայքարի ընթացքում նախագահական թեկնածուները կենտրոնացել են քաղաքական տեսակետից կարևոր դեր ունեցող Օհայո նահանգի վրա, որտեղ գտնվում են ամերիկյան բազմաթիվ ավտոարտադրողների գործարանները:

Օհայո նահանգում հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակված Ռոմնիի նախընտրական գովազդում ասվել է, թե դաշնային կառավարությունից ֆինանսական օգնություն ստացած «Jeep»-ի արտադրությունը կտեղափոխվի Չինաստան: Նման հայտարարությամբ է հանդես եկել ինքը Միթ Ռոմնին՝ Օհայոում անցյալ շաբաթ ընտրողների հետ հանդիպման ընթացքում:

«Chrysler»-ի գործադիր տնօրենը խոստովանել է, որ նախատեսվում է ընդարձակել արտադրությունը Չինաստանում, որն այժմ համարվում է աշխարհի ամենամեծ ավտոշուկան: Նա սակայն նշել է, որ այս ծրագրերը չեն նախատեսում ամերիկյան աշխատողների կրճատումներ՝ պնդելով, որ իր գլխավորած ընկերությունը փոխարենն ավելացնում է աշխատատեղեր Միացյալ Նահանգներում:
Միթ Ռոմնիի նախընտրական շտաբը դեռևս չի արձագանքել «Chrysler» ընկերության գործադիր տնօրենի նամակին, սակայն ընկերության խորհրդատուներից մեկը նշել է, որ եթե աշխատատեղեր են ավելացվում Չինաստանում, ապա աշխատատեղերի նույն թիվը չի ավելանում Միացյալ Նահանգներում:

Հանրապետական նախագահական թեկնածու Միթ Ռոմնին կոշտ դիրք է զբաղեցնելու Չինաստանին վերաբերող հարցում՝ ասելով, թե նախագահ Բարաք Օբաման բավարար ջանքեր չի գործադրել այդ երկրին առևտրի ոլորտում ներկայացված մեղադրանքները հետապնդելու համար, ինչը, ըստ Ռոմնիի, վնաս է հասցնում Միացյալ Նահանգների տնտեսական վերականգնմանը:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031