Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոնց որ ասենք ՝ տղամարդն ավելի լավ մայր է». Կանանց և տղամարդկանց տարբերությունները

Հոկտեմբեր 31,2012 17:36

Տարածված կարծիքը, որ կանայք ավելի փոփոխամիտ են, քան տղամարդիկ, սխալ է : Ճիշտ հակառակ երևույթն է: «Տղամարդիկ իրենց միտքը երկուսից երեք անգամ ավելի հաճախ են փոխում: Չենք կարող ասել, թե կանայք ավելի քիչ են մտածում, սակայն նրանք ավելի զգացմունքային են, հիմնականում ինտուիցիայով են առաջնորդվում»,-ասում է հոգաբան Աննա Վարդանյանը և հավելում, որ կանայք ավելի հոռետես են, այդ իսկ պատճառով տղամարդիկ ավելի շատ են հաջողությունների հասնում:
Շատ ազգեր այսօր շարունակում են բողոքել գենդերային անհավասարությունից, սակայն իրականում անհավասարություն կամ ավելի ճիշտ տարբերություններ կան նաև սեռերի վարքագծում: Օրինակ՝ կանայք ավելի վախկոտ են, քան տղամարդիկ: Նշենք, որ կանայք ամենից շատ վախենում են օձերից և մկներից: Ասում են՝ կանայք նուրբ էակներ են, ովքեր ավելի զգացմունքային են ու հակված լացելու: Ի դեպ, կանայք լացում են 4 անգամ ավել, քան տղամարդիկ: Սակայն էմոցիանալ լինելով հանդերձ՝ կանայք իրենց մարդասիրությամբ զիջում են տղամարդկանց: Ըստ գիտնականների, ովքեր զբաղվում են այս ուսումնասիրությամբ, տղամարդիկ ավելի շատ են հակված օգնելու, քան կանայք:
Գաղտնիք չէ, որ կանայք շատախոս են: Նրանք օրական միջինը խոսում են 25000, իսկ տղամարդիկ՝ 12500 բառ: «Սխալ է այն կարծիքը, որ դա բացասական հատկանիշ է. չէ որ երբեմն մարդկանց հետ շփվելու, նրանց ճանաչելու և ընկերական հարաբերություններ հաստատելու միջոցով է, որ մարդիկ ստանում են գործնական առաջարկներ: Այլ բան է, որ կինը դատարկաբանությամբ զբաղվի ամբողջ օրը»,-նշում է հոգեբանը:
Ասում են՝ կանայք չեն կարող աշխատել պատասխանատտու պաշտոններում: Այս կարծիքի հետ հոգեբանը համաձայն չէ. «Աշխարհն այսօր ունի կին քաղաքական գործիչներ, որոնք իրենց աշխատասիրությամբ չեն զիջում տղամարդկանց: Հնարավոր է, որ կինը ավելի լավ կառավարի երկիրը: Չպետք է տարանջատումներ դնել ու ասել, որ տղամարդիկ ավելի գործնական ա, ոչ, դա արդեն անհատից է կախված և անձնական բնույթ է կրում,-ասում է  Ա. Վարդանյանն ու հավելում,-դա սխալ արտահայտություն է, ոնց որ ասենք ՝ տղամարդն ավելի լավ մայր է»:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031