Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեր եմ, Հնազանդ եմ. մեկնությունը

Հոկտեմբեր 31,2012 17:22

Պսակադրվող զույգը հաճախ ճիշտ չի ընկալում պսակադրության խորհուրդը, ինչը երբեմն ընտանեկան կոնֆլիկտների պատճառ է դառնում:

_Այո, Հայր սուրբ, տեր եմ հրամանովն Աստծո:
_Այո, Հայր սուրբ, հնազանդ եմ հրամանովն Աստծո:
Այս խոսքերը չպետք է ուղղակի իմաստով հասկանալ: Գավառ քաղաքի բնակչուհի Գայանե Նազարյանը, «հնազանդ եմ» ասելով, նկատի է ունեցել այն, որ ինքը համաձայն է իր ամուսնու քայլերին և խոսքերին, հնազանդ է նրան:
Մինչդեռ Գավառի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, տեր Գնել քահանա Մարտիրոսյանը մեկնաբանում է այս բառերի իրական իմաստը. «Տղամարդը և կինը պսակադրությունից հետո դառնում են մի մարմին` միաշունչ և միախորհուրդ: Ամուսինը և կինը ամուսնական հարաբերություններում ունեն հավասար պարտականություններ, տարբեր են նրանց դերերը: Եվ նրանք պետք է տեր և հնազանդ լինեն իրենց առաքելությանը»:
Պետրոս առաքյալն ասում էր. «Թող մարդը կնոջ հանդեպ իր պարտքը կատարի, նույն ձևով և կինը, որովհետև կինն իր մարմնի տերը չէ, այլ մարդը: Նույնպես և մարդն իր մարմնի տերը չէ,այլ կինը»:
Պրոմեդիա-գենդեր հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լիլիթ Զաքարյանի կարծիքով`եթե կինը և տղամարդը հասկանան իրենց դերերը, ապա ամուսնական հարաբերություններում ամեն բան հարթ կլինի, և նրանց կապը անքակտելի կլինի:
Անի Սարիբեկյան` (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031