Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահ. ՊԵԿ-ին շանտաժ անելով ուզում են կառավարելի դարձնեն

Հոկտեմբեր 31,2012 17:15

«Անարդարությունը շարունակվում է մեր հանդեպ: Ճնշումները վաղուց են եղել ու շարունակվում են: Անկշտության, ագահության  հանգամանք կա որոշ մարդկանց մեջ, որոնք ցանկանում են տիրանալ անշարժ գույքերին: Մեր պարագայում ունենք ներդրումներ անշարժ գույքերի շուկայում, աչք են դրել, ուզում են խլել»,- Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց  «Նարեկացի» արվեստի կենտրոնի տնօրեն Նարեկ Հարթունյանը՝ անդրադառնալով իր ղեկավարած ընկերությունում  ՊԵԿ-ի բացահայտած խախտումներին: Նա հրաժարվեց հստակ անուններ նշել, թե ովքեր են աչք դրել իր բիզնեսին:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը մեղադրում էր «ՋԻ Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանին՝ խոշոր չափերով հարկերը, տուրքերը եւ պարտադիր այլ վճարումներից «չարամտորեն խուսափելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու» մեջ, որը կատարվել է խոշոր չափերով:

«Անհիմն խոսակցություններին ավելի լավ է չպատասխանեմ:  Դատական ատյաններում արձանագրված գոմարները օրենքի տառին համապատասխան են եւ ոչ մի ոտնձգություն չկա: Հնարավոր չէ, եթե այսօր համակարգում որեւէ մեկը միջամտություն անի կամ պատվեր անի, մի  վայրկյան չի աշխատի»,- Aravot.am-ին Հարթունյանի գործի վերաբերյալ ասաց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Նա ասաց, որ քանի դեռ գործը դատական ատյանում է, ինքը մեկնաբանություններ չի անի, ամեն ինչ պարզ կդառնա դատարանում:

Անդրադառնալով Հարթունյանի գործի վերաբերյալ  իր տեղակալի՝ Արմեն Ալավերդյանի հայտարարությանը, թե «Նարեկ Հարթունյանի գործը տիպիկ մեր հայերի գործերից է, որոնք Հայաստանը  դիտում են որպես եկամուտ ստանալու աղբյուր, և, ցավոք սրտի, այդ նորմալ երևույթը ուղեկցվում է հարկերը չվճարելով»,- ասաց. «Ընդամենը հարցը վերաբերում է նրան, որ պետական կառույցին շանտաժի միջոցով դնեն այն վիճակի մեջ, ինչպես  նախկինում են արել, որ պետական կառույցը բիզնեսի համար դառնա կառավարելի: Ամենավտանգավորը սա է: Դատական ատյաններում է գործը, բավարար հիմքերով արձանագրվել են խախտումներ եւ ներկայացվել պահանջ, ուրիշ բան չկա, մնացածը հորինվածք է»:

  Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031