Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունեցի աղջիկները ժամանցի վայր չունեն

Հոկտեմբեր 31,2012 17:18

Մարտունի քաղաքի մի քանի փոքր սրճարանների հիմնական հաճախորդները տղաներ են: Այլ ժամանցի վայրեր`ակուբներ, արվեստի կենտրոններ, ինչու չէ`հենց սրճարաններ քաղաքում չկան:

Մարտունու պետական քոլեջի եւ Օրանժ կազմակերպության Մարտունու գրասենյակի 10 երիտասարդ աղջիկներ`միացել են կոչ–հայտարարությամբ` Մարտունում գեղեցիկ սրճարաններ բացելու մասին, որտեղից բոլորը կկարողանան օգտվել, որտեղ հնարավոր կլինի սնվել ընդմիջումների ժամանակ: Հիմա, օրինակ, Օրանժի աշխատակիցները սնվում են գրասենյակում կամ էլ տուն գնալ-գալով:
Քոլեջի դիմաց կա մի սրճարան`երկաթյա վագոնաշար, որտեղ դժվար է հանգստանալ, զրուցել մտերիմիդ հետ, քանի որ տարածքը փոքր է, աղմուկը` շատ:
Սրճարանի մատուցողուհի 50-ամյա Գեղեցիկը համամիտ չէ, որ այստեղ հիմնականում տղաներն են գալիս. «Հյուրեր էլ ենք ունենում: Վերջերս դրսից մեր մարտունեցիներից մեկը հյուրեր ուներ, բերեց, առանձին, ամեն ինչը տեղը-տեղին հյուրասիրեցինք, ճանապարհեցինք»:
«Մարտունու կանանց համայքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանն ասում է, որ սրճարանների առկայությունը շատ կարևոր է.
«Ինչպես Երևանում կան սրճարաներ, այնպես էլ թող լինեն Մարտունում: Թող բացեն այնպիսի սրճարաններ, որ մարդիկ կարողանան տանից դուս գալու մի միջոց գտնեն թե հանգստանալու, թե լիցքաթափվելու միջոց: Ձմռանը հատկապես գյուղական վայրերում, մի սենյակի մեջ վառարանը վառում են և ապրում են երեք սերունդ, տատիկ, մայրիկ և երիտասարդ, մարդիկ որոնք տարբեր տարիքի մարդիկ են»:
«Երիտասարդը, որն ուզում է դուրս գալ, չգիտի` ու՞ր գնա, ի՞նչ անի, ինչո՞վ զբաղվի: Եթե տղաները դեռ ինչ-որ տեղ դուրս են գալիս, շփվում, աղջիկներն առհասարակ կարծես բանտարկված լինեն, չգիտեն` ո՞ւր գնան»,- հավելում է Գեւորգյանը`կարևորելով նաև մշակութային հաստատությունները`կինոթատրոն, մշակույթի պալատ եւ այլն:
Հասմիկ Ավետիսյան` (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031