Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Հայաստանի և Իրանի նախագահները քննարկել են հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի ս.թ. հոկտեմբերին Երևանում կայացած նիստի արդյունքները, ինչպես նաև ողջունել են օրերս կայանալիք Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը՝ կարևորելով դրա դերը հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ