Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԾ. Ամուսնությունները պակասել են, իսկ ամուսնալուծությունները` ավելացել

Հոկտեմբեր 31,2012 16:25

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է 30 հազար 906 կենդանի ծնունդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3%-ով, ընդ որում, նախորդ տարվա տվյալներով, ավելի շատ աղջիկներ են ծնվել. 100 աղջկան 114 տղա է հասնում:

Այսօր «Հայացք» ակումբում ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա խոսքերով` «Ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով 12.6 երեխա է, յուրաքանչյուր 1000 ծննդից մեռելածին է 19.8-ը, այս տարի գրանցվել է 20 հազար 815 մահվան դեպք, որը նախորդ տարի 0.8%-ով նվազել է»:

ԱՎԾ-ի մասնագետի ներկայացմամբ, նախորդ տարվա համեմատ նվազել են մինչեւ 1 տարեկան մանկական մահացության դեպքերը: Նախորդ տարի 373 մինչեւ 1 տարեկան մանկական մահացության դեպք է եղել, իսկ այս տարի` 373: Հայաստանի բնակչության բնական աճն էլ նախորդ տարվա 9 ամիսների համեմատ նվազել է 7.1%-ով: Նվազել է նաեւ գրանցված ամուսնությունների թիվը: Այս տարի գրանցվել է 13 հազար 828 ամուսնություն, ինչը 6.6%-ով պակաս է նախորդ տարվանից: Իսկ ահա ամուսնալուծությունների թիվը չի նվազել, հակառակը` աճել է 3.1%-ով:

Տիկին Կույումջյանի ներկայացմամբ` այս տարի Հայաստանից ելքերը կազմել է 1 միլիոն 692 հազար 147 մարդ, իսկ մուտքերը` 1 միլիոն 594 հազար 988: Այս ցուցանիշում Հայաստան մուտք գործած օտարերկրացիների թիվն էլ ավելի է, քան մեկնածներինը: Ըստ այդմ` 744 հազար 240 օտարերկրացի է Հայաստան եկել, եւ մեկնել` 734 հազար 994 մարդ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031