Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետությունում 3,4 տոկոս գնաճ է արձանագրվել

Հոկտեմբեր 31,2012 16:11

Ազգային վիճակագրական տվյալներով, այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ,  սպառողական շուկայում արձանագրվել է 1,2% գնաճ:  Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նույն ժամանակահատվածում աճել են 1,9%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0,9%-ով, ծառայությունների ոլորտում սակագների գնաճը կազմել է 0,2%:

Այսօր «Հենարան» ակումբում ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն ասաց, որ  վերջին մեկ ամսում պարենային 13 ապրանքային խմբից 11-ում  գնաճ է արձանագրվել,  նվազել է միայն ձկնամթերքի գինը՝ 0,4 տոկոսով եւ շաքարավազինը ՝0. 2 տոկոսով: Ըստ նրա, 2,5-9,0% -ի սահմաններում աճել են  ձվի, հացամթերքի, կենդանական և բուսական յուղերի, մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի գները:  Այս տարվա հոկտեմբերին, 2011թ. հոկտեմբերի համեմատ, Հայաստանում գրանցվել է 3,4% գնաճ: Այդ թվում` պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) աճել են 3,5%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 5,7%-ով, ծառայությունների սակագները` 2,3%-ով: Իսկ այս տարվա հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պարենային ապրանքների գներն աճել են 2,4%-ով, ոչ պարենային ապրանքների գները` 2,0 տոկոսվ:

Պարոն Մարտիրոսյանի խոսքերով,  2012թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գրանցվել է սիսեռի` 1,0%, սպիտակաձավարի` 1,0%, ձավարի` 1,4%, բրնձի` 1,5%, հնդկացորենի` 1,5%, լավաշի` 1,7%, լոբու` 2,1% գնաճ:
Մսամթերքի ապրանքախմբում 2012թ. հոկտեմբերին, 2011թ. հոկտեմբերի համեմատ, գրանցվել է 3,2%, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ` 0,2% գնաճ: ԱՎԾ տվյալներով,  այս տարվա հոկտեմբերին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ, հացամթերքի 10,0% գնաճ է արձանագրվել,իսկ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ,  գները թանկացել են 2,6% -ով: Այս ապրանքախմբի թանկացումները պարոն Մարտիրոսյանը պայմանավորեց բարձր ու առաջին տեսակի ալյուրի գների թանկացմամբ: Ըստ նրա՝ բարձրակարգ ալյուրը 2,9% -ով, իսկ առաջին կարգինը 3,6%-ով է թանկացել::

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031