Լրահոս
Օրվա լրահոսը

Regnum. «Հայկական կոնյակը հանրածանոթ դարձնելու համար պետք է Հայաստանը հայտնի դարձնել»

Հոկտեմբեր 31,2012 15:57

Հայկական կոնյակը վաղուց հայտնի է աշխարհի շատ երկրներին: Ուինսթոն Չերչիլը, ով լավ էր հասկանում ալկոհոլային խմիչքներից, խորհուրդ էր տալիս երբեք չուշանալ ճաշից, ծխել հավայան սիգարներ, խմել հայկական կոնյակ: Անգլիայի վարչապետի ամենասիրելի խմիչքն էր հայկական «Դվին» կոնյակը, որը նրան հյուրասիրել էր Իոսիֆ Ստալինը, 1945թ.: Դրանից հետո Չերչիլին ամեն տարի մի քանի արկղ «Դվին» էին ուղարկում: Դրանից հետո շատ ջրեր են հոսել, սակայն կոնյակի արտադրությունը առաջնայիններից է Հայաստանում: Այսպես է սկսում «Ռեգնում» լրատվական գործակալությունը Երևանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանի հետ հարցազրույցը, որը նշել է` որպեսզի հայկական կոնյակը վաճառվի արտերկրում, պետք է ոչ թե խմիչքը հանրածանոթ դարձնել, այլ Հայաստանը:

«Ասիական և եվրոպական նոր շուկաներում պետք է սկսել հենց դրանից: Մինչև ձեռք չբերենք նրանց սերն ու հարգանքը Հայաստանի նկատմամբ, հայկական կոնյակը, ինչպես և մնացած արտադրանքները կենսունակ չեն լինի», – ասել է Արա Գրիգորյանը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031