Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ վիճծառայության, ընտրական ցուցակները կապ չունեն մարդահամարի տվյալների հետ

Հոկտեմբեր 31,2012 15:00

10 տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 194 հազար 157 մարդով, իսկ առկա բնակչությունը` 130 հազար 832 մարդով: Այս մասին «Հայացք» ակումբում այսօր ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, հիմնվելով 2001 թվականի եւ 2011-ի մարդահամարի նախնական տվյալների վրա:

Ըստ մարդահամարի նախնական տվյալների, մեր հանրապետության մշտական բնակչության 63,3 %-ը կազմում է քաղաքային բնակչությունը, որից 55.5%-ը` Երեւանի: Տիկին Կույումջյանի ներկայացմամբ` քաղաքային բնակչության թվաքանակի ցուցանիշը 2001 թվականի մարդահամարի արդյունքների համեմատ նվազել է 154 հազար 866 մարդով, գյուղական բնակչությանը` 39 հազար 291 մարդով:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն փաստը, որ տարեցտարի արտագաղթն ավելանում է, իսկ տարվա ցուցանիշով բնակչության թիվն այնքան էլ շատ չի նվազել, տիկին Կույումջյանն ասաց, որ այս տարիների ընթացքում նաեւ բնակչության 126 հազարից ավելի հավելաճ է նաեւ եղել. «Բնականաբար, սրա կողքին կա միգրացիա` մեկնողների եւ ժամանողների  տարբերություն, եւ քանի որ բնակչության թվաքանակի հաշվարկը ընթանում է մարդկանց գրանցումով, եթե մեկնումներն ու ժամանումները գրանցում են, ուրեմն բնակչության թվաքանակում երեւում է միայն պաշտոնապես հաշվառվման ենթարկվող միգրացիան»:

Եվ քանի որ առայժմ ներկայացվում են մարդահամարի նախնական տվյալները, լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, արդյոք մինչեւ նախագահական ընտրությունները` փետրվար ամիսը, մարդահամարի վերջնական տվյալները կհրապարակվե՞ն, որպեսզի հնարավոր լինի համեմատել ընտրողների վերաբերյալ կուսակցությունների ստացած տվյալներն ու ԱՎԾ-ի տվյալները:

«Ընտրական ցուցակները որեւէ առնչություն չունեն վիճակագրական ամփոփ տվյալների հետ: Այնտեղ անվանական, վարչական ցուցանիշներ են, մեզ մոտ մարդկանց բանավոր հարցման արդյունքում ձեւավորված համատարած հաշվառման տվյալներ են: Բնականաբար, դրանք կարող են եւ տարբերվել, եւ համընկնել: Ընտրական իրավունք ունեցողները մեր ցուցանիշներում, ասենք` մշտական բնակության տվյալներում, ներառված են միայն մինչեւ մեկ տարի ժամկետով բացակայողները: Իսկ մենք եռամսյակը մեկ կներկայացնենք որեւէ ամփոփ տվյալ»,-ասաց Կարինե Կույումջյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031