Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ՝ «Հարսնաքարի» գործով»

Հոկտեմբեր 31,2012 14:55

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը կարճատեւ ընդմիջում է հայտարարել «Հարսնաքարի» գործով» շարունակվող դատական նիստի ժամանակ: Պատճառը ռազմական բժիշկ, տուժող Արտակ Բայադյանի հարցաքննության ընթացակարգն է: Դատավորը թույլատրեց տուժողին նստել իր ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանի եւ Տիգրան Եգորյանի կողքին, ինչը առաջացրեց ամբաստանյալների պաշտպանների միահամուռ դժգոհությունը: Ամբաստանյալների պաշտպանները գտնում էին, որ տուժողի նկատմամբ դատարանն առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերում, որ նա նստելով իր ներկայացուցիչների կողքին, կարող է օգտվել նրանց փաստաթղթերից, ավելին՝ ներկայացուցիչները հուշեն նրան:

Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը «հիշեցրեց», որ ամբիոնը նախատեսված է ցուցմունքներ տվողի համար, ինչո՞վ նպատակահարմար չէ ամբիոնը:

Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը առարկեց նախագահողի գործողությունների դեմ, ավելին՝ միջնորդեց դատարանին, որպեսզի թույլ տան, որ իր կողքին նստի իր պաշտպանյալը: Նման ցանկություն հայտնեցին բոլոր ամբաստանյալների փաստաբանները, ասելով, որ չեն կարող անընդհատ շուռ գալ դեպի իրենց պաշտպանյալները: Դատարանը 5 րոպեանոց ընդմիջում է հայտարարել:

Հիշեցնենք, որ այսօր շարունակվում է ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության գործով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ, Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի, Նորայր Հայրապետյանի, Դավիթ Ադամյանի, Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործի չդատաքննությունը:

Մինչ տուժողին լսելը, մեկ այլ «չեպե» էլ էր եղել. տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը ցույց տալով դահլիճի 3-րդ շարքում նստած մի կնոջ (մեր տեղեկություններով՝ ամբաստանյալ Արամ Խաչատրյանի մորը), միջնորդեց, որպեսզի նրա նկատմամբ սանկցիա կիրառվի, քանի որ, ըստ Լ. Հակոբյանի, նախորդ դատական նիստը ավարտվելուց հետո այդ կինը «հարձակվել էր տուժողների վրա»: Լ. Հակոբյանը միջնորդեց, որպեսզի այդ կնոջ ինքնությունը պարզվի, սակայն ամբաստանյալների պաշտպանները հակադարձեցին, պահանջելով, որպեսզի դատարանի կողմից ճշտվի դատական նիստի բոլոր մասնակիցների ինքնությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031